Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

19 փետ 2021 10:52

Այնպես որ, խմեք սուրճ.Լյարդի խնդիր ունեցողները պետք է շատ սուրճ խմեն

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ցրել է առասպելն այն մասին, որ սուրճը չի կարելի խմել սրտի հետ կապված խնդիրներով տառապող մարդկանց, հայտնում է ՌԻԱ նովոստին։
Բժիշկը հիշեցրել է, որ սուրճի նորմալ սպառումը օրական երկու– երեք բաժակ է: Բացառություն են լյարդի խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց կարելի է խմել չորս գավաթ, քանի որ սուրճը, Մյասնիկովի խոսքով, բուժիչ ազդեցություն է ունենում այդ օրգանի վրա:

Մյասնիկովը նշել է խմիչքի դրական ազդեցությունը այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են պոդագրան, Պարկինսոնի հիվանդությունը և օստեոպորոզը: Նա հիշեցրել է նաև սուրճի հակաքաղցկեղային հատկությունների մասին։

Բացի այդ, բժիշկը հերքել է լուծվող սուրճի վնասակար լինելու մասին տեղեկատվությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր