ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

19 փետ 2021 11:35

Այդ ժամանակ Փաշինյանը 18 տարեկան է եղել. Ինչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը. Նիկոլ Փաշինյանի դեմ առկա է որոշակի լուրջ կոմպրոմատ

Սերժ Սարգսյանի հարցազրույցում տողատակով ակնարկ կար ուղղված Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ մամլո քարտուղար Մանե Գևորգյանի, չի պատրաստվում մեկնաբանել պաշտոնաթող նախագահին։ Ուշադրություն եմ հրավիրում հանգամանքի վրա, որ Ազատիչի պնդմամբ ինքը Վովայիչի հետ անձնական շփում ունեցել է 3 անգամ, որոնցից առաջինը, չզարմանաք, 1993 թվականին։ Գործող վարչապետը 1993 թվականի հունիսի 1֊ին դարձել էր 18 տարեկան, այսինքն՝ լրացել էր նրա զորակոչի տարիքը։ Նույն թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել էր Վազգեն Մանուկյանին։


Այս փաստերը համադրում ենք հանգամանքի հետ, որ Սարգսյանը ամենևին ոչ պատահական է հիշատակել 1993 թվականի առաջին ծանոթության հանգամանքը, վերջին օրերին հանրապետական նախկին ու գործող պաշտոնյաների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների մասին հրապարակումները, հանրապետականների ակնհայտ քաղաքական ակտիվացումը, «սալյարկայի գործով» նախկին նախագահի դեմ միակ ցուցմունք տված անձի մահը կորոնավիրուսից, էլի շատ այլ փաստեր...


Եզրակացություն. Նիկոլ Փաշինյանի դեմ առկա է որոշակի լուրջ կոմպրոմատ, որով կարմիր գիծ է գծված։ Տպավորություն կա, որ գործող վարչապետը, ումից համատարած պահանջում են վերջ տալ թավիշին, այդ գիծը տրորել է, ինչի մասին իրեն զգուշացում արվեց հրապարակային։ Առաջիկա օրերին պարզ կլինի, Նիկոլ Վովայիչը անցնո՞ւմ է Ռուբիկոնը, թե նահանջում է:


Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր