Տեսանյութ.ՄԱԿ-ի զեկույց. 2021-ը ճակատագրական տարի է մոլորակի համար
![](https://i.ytimg.com/vi/0mLkFooURj4/hqdefault.jpg)
Ի տարբերություն նախորդ զեկույցների, այս անգամ ՄԱԿ-ը հատուկ առաջարկություններ է անում՝ անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ:
«2021-ը որոշիչ տարի է մոլորակի համար: Դեռ ուշ չէ ամեն ինչ փոխելը, բայց հիմա պետք է վստահ լինենք, որ մենք կարող ենք ոչ միայն պայմաններ ապահովել հաջորդ տասնամյակում արտանետումների կտրուկ նվազման համար, այլ նաև ստեղծել նոր միջավայր՝ կենսաբազմազանության պահպանման համար, ինչպես նաև աղտոտումը նվազեցնելու լուրջ միջոցառումների շարք: Ես նկատի ունեմ, որ սա իսկապես կրիտիկական տարի է»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
168 էջանոց այս զեկույցի վերնագիրն է «Հաշտություն բնության հետ»:
Զեկույցի գլխավոր հեղինակ Սըր Ռոբերտ Ուոթսոնը նախազգուշացնում է. «Մեր երեխաները և թոռները ժառանգելու են ծայրահեղ եղանակային փոփոխությունների, ծովի մակարդակի բարձրացման, բույսերի և կենդանիների կտրուկ մահվան, սննդի և ջրի անապահովության և ապագա համաճարակների մածացած հավանականությամբ աշխարհ»: