Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

20 փետ 2021 17:49

Ռուսաստանը պատրաստ է 5-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ «Su-57E» կործանիչները վաճառել ռազմավարական գործընկերներին

«Ռոսօբորոնէքսպորտ»-ն արդեն խորհրդակցում է առանձին երկրների հետ վերջին հինգերորդ սերնդի «Su-57E» կործանիչի վաճառքի վերաբերյալ եւ պատրաստ է այն առաջարկել ռազմավարական գործընկերներին, շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Միխեևը IDEX-2021 զենքի ցուցահանդեսին նախաշեմին:

«Այս պահին մենք նախնական խորհրդակցություններ ենք անցկացնում աշխարհի առանձին երկրների հետ` հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ «Su-57E» կործանիչների մատակարարման վերաբերյալ: Հետաքրքրվածության դեպքում «Ռոսօբորոնէքսպորտ»-ը պատրաստ է «Su-57E»-ն առաջարկել Ռուսաստանի ռազմավարական գործընկերներին»,-ասել է Միխեևը:

«Su-57E»-ը ռուսական հինգերորդ սերնդի կործանիչ է, որը նախատեսված է բոլոր տեսակի օդային, ցամաքային և վերգետնյա թիրախների ոչնչացման համար:

IDEX 2021 զենքի ցուցահանդեսն Աբու Դաբիում կանցկացվի փետրվարի 21-ից 25-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր