Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

22 փետ 2021 15:31

Ռուսաստանը Անկարայի հետ C-400-ների 2-րդ խմբաքանակի վաճառքի բանակցությունները շարունակում են

Ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի հարցում Անկարայի վրա ամերիկյան կողմի ճնշման ֆոնին ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ շարունակվում են բանակցությունները այդ համակարգերի 2-րդ խմբաքանակի վաճառքի շուրջ, գրում է ermenihaber-ը:

«Ռուսաստանից C-400 համակարգերի 2-րդ խմբաքանակի գնման վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները երբևէ չեն դադարեցվել կամ սառեցվել: Դրանք շարունակվում են այնպես, ինչպես, որ ծրագրված է եղել»,- ասել է ռուսական զենքերի արտահանման ընկերության ղեկավարը:

Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևն էլ ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր