Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

25 փետ 2021 12:14

Նոր որոշում. պատերազմից հետո որդեկորույս մայրերը կրկին մայրանալու հնարավորություն են ստանում. Ցանկացողները շատ են

Հաշվի առնելով պատերազմից հետո որդոկորույս մայրերի կրկին զավակ ունենալու ցանկությունը եւ այդ հարցում պետական աջակցության կարեւորությունը, կառավարությունը փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով սահմանվեց շահառուների նոր խումբ, որոնց համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական եւ լրացուցիչ պահանջները:

Այսօր՝ փետրվարի 25-ին, կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց առողջապհության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Խոսքը վերաբերում է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման  կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»   որոշմանը: Այս որոշման ընդունման նպատակը պայմանավորված է  Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները մեղմելու, պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն տրամադրելու, նրանց իրավունքներն օրենսդրորեն  սահմանելու և դրանց իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:

Նախարարը նշեց, որ այս որոշման ընդունման դեպքում որդեկորույս մայրերը ցանկության եւ հակացուցումների բացակայության դեպքում հնարավորություն կունենան օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից:

Ներկայիս կարգավորմամբ նշված որոշմամբ սահմանված շահառուների խմբերում ներառված են` զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողները, որոնց նկատմամբ գործում են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես, անզավակ լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու պայմանները: Այսինքն նոր որոշմամբ չեն գործելու անզավակ լինելու, ամուսնությունը գրանցած լինելու եւ կնոջ 42 տարեկանը լրացած լինելու սահմանափակումները:

«Սրանով հնարավորություն կընձեռնվի, որպեսզի որդեկորույս ծնողները եւս մեկ անգամ այս վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերագտնեն իրենց: Սա շատ կարեւոր նախագիծ է, ցանկացողների մեծ հոսք ունենք»,-ասաց նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր