Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

25 փետ 2021 14:14

20 տարի տեսել եք փշալար, կրակել, երբևիցե այսպիսի թավիշային ոստիկանություն տեսե՞լ եք․ Անդրանիկ Քոչարյան

Ո՞վ է ժողովրդի դեմ ուժ կիրառել։ Երբևիցե այսպիսի թավիշային ոստիկանություն տեսե՞լ եք։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԳՇ հայտարարության այն հատվածին, որտեղ նախազգուշացվում էր ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։


«20 տարի տեսել եք փշալար, կրակել։ Վայ Սաղաթելյանը վազում էր, գրկեցին և քթից արյուն եկավ։ Թող չվազեր։ Կուսակցության ղեկավարները պետք է կանգնեն և պատասխանեն ոստիկանության կամ որևէ մեկի օրինավոր պահանջներին։ Ես երբեք չեմ տեսել Դաշնակցության որևէ լիդեր վազեր, հլը մեկն էլ գրկած տաներ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր