Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

25 փետ 2021 15:32

Երկրի դավաճան ղեկավարը փորձելու է հայ ժողովրդին իրար դեմ հանել՝ նոր զոհեր, նոր արյունահեղություն չի կարելի թույլ տալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ազատամարտի վետերանների միությունը միանում է Հայրենիքի փրկության շարժման և Գլխավոր շտաբի հայտարարությանը՝  ևս մեկ անգամ պահանջելով վարչապետի հրաժարականը։

Սիրելի հայրենակիցներ կոչ ենք անում սթափության և ողջախոհության, մի տրվեք սադրանքի, բոլորս հայեր ենք անկախ նրանից, որ մեզ բաժանեցին սևերի ու սպիտակների: Երկրի դավաճան ղեկավարը փորձելու է հայ ժողովրդին իրար դեմ հանել, մենք այս պատերազմում կորցրել ենք բազմաթիվ  զավակների, նոր զոհեր, նոր արյունահեղություն  չի կարելի թույլ  տալ։

Իմ հայ ժողովուրդ, դու միշտ եղել ես  խոհեմ, դու կարող ես ճիշտ որոշում կայացնել  այս կարևոր ու վճռորոշ պահին։ Նորից կոչ եմ անում չտրվել սադրանքի, չաջակցել կապիտուլյանտ դավաճանին և կանգնել Հայրենիքի փրկության շարժման, մեր երկրի Գլխավոր շտաբի՝ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորի կողքին, ի նպաստ  մեր երկրի խաղաղության ու հետագա  զարգացման։

Ազատամարտի վետերանների միություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր