Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

26 փետ 2021 10:15

Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց,հրաժարվել են նույնիսկ խոստացված 20 հազար դրամներից.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարու­թյունյանն իր անհատական նախաձեռ­նությամբ՝ Նիկոլ Փաշինյանին խոստա­ցել է ստեղծված իրավիճակում արցախցիներին Հայաստան տեղափոխելով՝ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մասնակցեն վերջինիս ցույցերին:


Մաս­նավորապես՝ «Ազատ Հայրենիք», «Քա­ղաքացիական միացյալ դաշինք» եւ «Միացյալ Հայրենիք» կուսակցությունները պատրաստականություն են հայտնել հաջակցություն Նիկոլ Փաշինյանի՝  Արցախի 830 քաղաքացու տեղափոխել Հայաստան: Սակայն, վերոնշյալ նախա­ձեռնությունը տապալվել է:



Ըստ նույն աղբյուրների՝ վերոնշյալ կուսակցական գրասենյակներից զանգերին կուսակից ընկերները պատասխանել են հայհո­յանքներով եւ մերժել միանալ Ա. Հարությունյանի նախաձեռնությանը: Ավելին՝ մինչեւ իսկ հրաժարվել են խոստացված 20 հազար դրամներից: Ըստ էության, մինչեւ այս պահը չի հաջողվել արցախցուն բանակի դեմ դուրս հանել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր