Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

26 փետ 2021 12:34

Ողջ Թուրքիան, Գարո Փայլանից սկսած, ընդդիմությունից իշխանություն, միավորվել և աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

Արդեն նշել ենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի՝ կառավարությանն ուղղված նամակին առաջիններից արձագանքել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ դատապարտելով «ռազմական հեղաշրջման փորձը»։


Բացի այդ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքն ասել էր, որ Թուրքիան դեմ է հարևան երկրում ռազմական հեղաշրջմանը:


«Ինչպես միշտ, մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման փորձի: Հայաստանում պետական հեղաշրջման փորձը կհանգեցնի արդյունքների, որոնք տարածաշրջանում անկայունություն կառաջացնեն»,- ասել է նա:


Քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) պատգամավոր Գարո Փայլանը նույնպես դատապարտել էր հեղաշրջման փորձը: «Ես կոչ եմ անում Հայաստանի ժողովրդին՝ պաշտպանել ժողովրդավարությունը»,- ասել էր նա:


Մտահոգություն է հայտնել և դատապարտել հիմնական ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) փոխնախագահ Օզգյուր Օզելը:


«Մենք դատապարտում ենք ընտրված կառավարության դեմ պետական հեղաշրջման փորձը: Մենք միշտ կանգնած ենք ժողովրդավարության կողքին, ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհի ցանկացած այլ վայրում»,- հավելել է Օզելը:


Միևնույն ժամանակ, լրագրող և CHP նախկին պատգամավոր Մելդա Օնուրը մատնանշել է իշխանամետ և պաշտոնական պետական լրատվամիջոցների վաղ արձագանքը, որոնք զգուշորեն էին լուսաբանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:


«Երբ խոսքը գնում է Հայաստանի մասին, ես վախով եմ նայում, որ քծնողները չեն կարող կատարվածը որակել պետական հեղաշրջման փորձ: Հետաքրքիր է, թե ինչ կասի Ալթունը (Ֆահրեթթին Ալթուն–նախագահականի հասարակայնության բաժնի ղեկավար)»,- հավելել է Օնուրը:


Ալթունն արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք զարգացող իրավիճակը գնահատում ենք որպես պետական հեղաշրջման փորձ և դատապարտում այն անվերապահորեն: Թուրքիան միշտ հանդես է գալիս ժողովրդավարության և քաղաքացիների ազատ կամքի օգտին, որտեղ էլ որ նրանք հարձակման ենթարկվեն աշխարհում»,- գրել է Ալթունն իր Twitter-ում:


Հայաստանի ներքաղաքական իրավիճակին էր անդրադարձել նաև Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը՝ նմանատիպ հայտարարություններ անելով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր