Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

27 փետ 2021 10:00

Ո՞ւր էր անհետաեել Արարատ Միրզոյանը, ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կորել է: Փետրվարի 25-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց երթ իրականացնել, նրա կողքին էին իր թիմակիցները, սակայն ԱԺ նախագահ Միրզոյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրա կողքին չէին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Արարատ Միրզոյանի հետ մեկտեղ Փաշինյանի հետ այդ օրը երթում կամ հանրահավաքի վայրում չէին նաեւ ԱԺ նախագահի մտերիմ պատգամավորները:


Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը կարծես իր թիմից հեռացած լինի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ, թե ինչու Արարատ Միրզոյանը Փաշինյանի կողքին չէր: Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը նշեց. «Այդ ընթացքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել, ինչպես նաեւ նման ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում կրկին կարող էր ինքնազգացողությունը վատանալ։ Որեւէ քաղաքական պատճառ տեսնել պետք չէ»։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան՝ հայտնի հայտարարության ստորագրումից հետո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծել էին «դավաճան» վանկարկումների ներքո, եւ վերջինս մի քանի վիրահատության էր ենթարկվել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր