Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 փետ 2021 13:47

Փաշինյանն ուղղակի հիմարացնում է հայ հասարակությանը. Դիմակայության մի կողմում Փաշինյանն է, մյուս կողմում բոլորը, այդ թվում՝ բանակը

«Այն, ինչ կատարվում է այս պահին Հայաստանում բնական արդյունք է Փաշինյանի՝ վարչապետի աթոռը թողնելու մասին որոշումը հետաձգելու»,- նման կարծիք է հայտնել է Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում։


Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը կառչած է իշխանությունից, փորձում է իրար դեմ հանել ընդդիմության լիդերներին։


«Իսկ որ ամենակարևորն է, չի ցանկանում իր մեղքը տեսնել Հայաստանի ու Արցախի հետ կատարվածի մեջ»,- նշել է Զատուլինը։


Պետդումայի ներկայացուցչի խոսքով, Փաշինյանը վախենում է, բայց այդ վախն արդեն իռացիոնալ բնույթ է ձեռք բերել։


«Հայաստանի ապագայի հարցում այսօր կանգնած է ներքին անորոշության հարցը։ Խոսքն ամենևին էլ Փաշինյանի նկատմամբ հաշվեհարդարի մասին չէ։ Բանն այն է, որ ներկայիս կառավարության օրոք Հայաստանի ոգու և պաշտպանունակության որևէ աշխուժացում հնարավոր չէ: Սա հասկանում են բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ տեղյակ են, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է ռուս քաղաքական գործիչը։


Զատուլինն ընդգծել է, որ վերջին կաթիլը եղել է ռուսական զենքի ու հայ զինվորականների դեմ Փաշինյանի հայտարարությունը։


«Ես հարցի ոչ իրավական լուծման կողմնակից չեմ։ Բայց մեծ հաշվով իրավիճակը պայմանավորում է հենց ինքը՝ Փաշինյանն իր համառությամբ ու քաղաքական ճգնաժամը լուծելու վերաբերյալ տեսք ընդունելու, ոչ թե գործելու ցանկությամբ»,- ասել է Զատուլինն ու ավելացրել, որ միայն ժողովուրդը կարող է լուծել խնդիրն ընտրությունների միջոցով, ինչի համար Փաշինյանը պետք է հրաժարական տա, բայց նա այդ տարբերակով պատրաստ չէ ընտրություններ անցկացնել։


«Նա ուղղակի հիմարացնում է հայ հասարակությանը։ Նա հասկանում է, որ եթե ժողովրդին որոշում կայացնել թույլ տրվի, ապա նա այլևս իշխանություն չի տեսնի»,- ասել է պետդումայի ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ 2018-ին բողոքի ակցիաներով իշխանության եկած Փաշինյանն այսօր անտեսում է դրանք, արհամարհանքով է խոսում քաղաքական հակառակորդների մասին, ընդհանրապես չի կարծում, որ տեղի ունեցածը Հայաստանի համար ամենամեծ պարտությունն է:


«Բայց հասկանալի է, որ նա չի կարող հավերժ մնալ: Ես չգիտեմ, թե ինչպես կավարտվի ներկա դրվագը, բայց հիմա մենք խոսում ենք մի դիմադրության մասին, որի մի կողմում վարչապետն է, իսկ մյուս կողմում բոլորը, այդ թվում՝ բանակը»,- ասել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր