Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան    

01 մար 2021 14:43

Թուրքիա-Արդբեջան-Պակիստան դաշինքի դերակատարությունն արցախյան պատերազմում և դրանից հետո. EurAsia Daily

EurAsia Daily-ն ծավալուն վերլուծություն է հրապարակել Թուրքիա-Արդբեջան-Պակիստան դաշինքի հակահայկական ուղղվածության մասին:


Վերլուծականում ասվում է.


«Արցախյան երրորդ պատերազմի ավարտին հաջորդած ժամանակահատվածում, երբ Պակիստանը սատարում էր Ադրբեջանին, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հնարավորություն են տալիս եզրակացություններ անել Հարավային Ասիայի այս երկրի արտաքին քաղաքականության  երկարաժամկետ միտումների վերաբերյալ: Այս առումով նշանակալից իրադարձություն էր Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի, Ջեյհուն Բայրամովի և Շահ Մահմուդ Կուրեիշիի կողմից 2021 թվականի հունվարի 13-ին ստորագրված Իսլամաբադի հռչակագիրը:


Չնայած այն հանգամանքին, որ սա համաձայնագիր կամ պայմանագիր չէ, բայց հասկանալի է, որ Իսլամաբադի հռչակագիրը հենց երեք երկրների հստակ ձևակերպած մտադրությունների հռչակումն է փոխգործակցության ոլորտում: Այս առումով հետաքրքիր է, որ տնտեսական, ռազմական և կլիմայական ոլորտներում համագործակցության զարգացումից բացի, հռչակագրում նշվում են Պակիստանին անմիջականորեն առնչվող ոլորտները:


Այսպիսով, այն հիմնավորում է աշխարհի շատ երկրներում մահմեդական համայնքների համար սպառնալիքներին դիմակայելու անհրաժեշտությունը, որոնց մեջ, բացի ահաբեկչությունից և կիբերհարձակումներից, նշվում են մահմեդականների դեմ ուղղված տեղեկատվական արշավները: Հռչակագիրը վերաբերում է մարդու իրավունքների ոտնահարումներին և մարդկության դեմ հանցագործություններին, որոնք կատարվել են ողջ աշխարհի  մահմեդականների դեմ:


Հռչակագրում չի շրջանցվել կոնկրետ բախումներին կատարված հղումները: Արցախի և հարակից շրջաններում խաղաղ կյանքի վերականգնման գործընթացում համերաշխություն է հայտնվել Ադրբեջանի կառավարությանը և բնակչությանը: Հռչակագրով բարձր է գնահատվում նաև «Ասիա սիրտը-Ստամբուլյան գործընթաց» նախաձեռնությունը՝ ուղղված Աֆղանստանում խաղաղություն հաստատելուն և տարածաշրջանի խնդիրների քաղաքական լուծմանն ուղղված Պակիստանի պահանջներին սատար կանգնելուն:


Կողմերը, հետևելով Իսլամական համագործակցության կազմակերպությանը, քննադատել են Հնդկաստանի կառավարության կողմից Ջամուի և Քաշմիրի հատուկ կարգավիճակի չեղարկումը և կոչ են արել լուծել Քաշմիրի հակամարտությունը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն:


Իրականում, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը պաշտպանում են այս հակամարտությունը Պակիստանի օգտին լուծելու տարբերակը: Հայտարարությունում նման լղոզված և իրական մտադրությունները թաքցնելու միտում է առկա  նաև Կիպրոսի հակամարտության կարգավորման, ինչպես նաև Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովում հակասությունների վերացման վերաբերյալ դրույթներում:


Վերոնշյալ կետերը վկայում են Պակիստանի արտաքին քաղաքականության լուրջ փոփոխությունների և Հարավային Կովկասի իրավիճակի վրա դրա ազդեցության աստիճանի մասին:


Նախ, ըստ էության, Իսլամաբադը Անկարայի հետ միասին հասան Ադրբեջանի՝ սողացող իսլամացման և սուննիացմանը: Աշխարհիկ և բազմամշակութային Ադրբեջանի մասին աշխարհին Բաքվի ներկայացրած պատմությունը պաշտոնական կեղծարարություն է, հակառակ դեպքում նրա պաշտոնական ներկայացուցիչ Ջեյհուն Բայրամովը չէր ստորագրի իսլամական ընդգծված երանգով հռչակագիր:


Բացի այդ, սա նշանակում է, որ սուննի Պակիստանը կօգնի սուննի Ադրբեջանի բնակչությանը «եղբայրական» սուննի Թուրքիայի հետ հետագա մերձեցման համար: Վերջապես, հնարավոր է, որ պակիստանցիներն օգնեն Թուրքիային իր հասարակության իսլամացման գործում ՝ առաջարկելով հրաժարվել պետության կողմից կրոնի նկատմամբ խիստ վերահսկողությունից:


Երկրորդ, Արցախյան վերջին պատերազմի շնորհիվ ուժեղանում է Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի իսլամական ռազմաքաղաքական բլոկը:


Երրորդ ՝ չնայած ադրբեջանական հակառուսական շրջանակների երեսպաշտությանը Ռուսաստանի կողմից Ղրիմի «բռնակցման» մասին հեքիաթներ պատմելով՝ թե՛ Ադրբեջանը, և թե՛ Պակիստանը դե ֆակտո կճանաչեն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի իրականացումից հետո Բաքուն կարող է նույնիսկ ճանաչել ՀԿԹՀ-ն: Սրա պատճառները կան:


Հեյդար Ալիևը ժամանակին առաջ քաշեց «Մեկ ազգ` երկու պետություն» գաղափարը, որում շեշտը դրվում էր թուրքերի և ադրբեջանցիների թյուրքական ազգակցության վրա: Արցախյան վերջին պատերազմում կիպրոսցի թուրքերը, ի դեմս ՀԿԹՀ նախագահներ Մուստաֆա Աքինջիի և Էրսին Թաթարի, սատարեցին Ադրբեջանին:


Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Պակիստանի պաշտպանության նախարարությունն օգտագործում էր «Երեք երկիր՝ մեկ ազգ» կարգախոսը: Եվ եթե Ալիևի կարգախոսի դեպքում ամեն ինչ պարզ էր, ապա պակիստանյան կարգախոսն այլ իմաստ ունի: 220-230 միլիոն կազմող Պակիստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, թուրք ժողովուրդներին չպատկանող Հանաֆի մազհաբա սուննի մահմեդականներն են: Հետևաբար, փաստացի, այս կարգախոսը նշանակում է երեք երկրների դիրքորոշումների միասնություն ընդհանուր կրոնի և իսլամացման պաշտոնական ճանաչման և աջակցության հիման վրա, այսինքն՝ պետության աշխարհիկ բնույթի վերացում և Ադրբեջանի սուննիացում, որում հետաքրքրված են ինչպես Անկարան, այնպես էլ Իսլամաբադը:


Դրանից բխում է, որ պակիստանցիներն ու էրդողանամետ թուրքերն ավելի ազնիվ են, քան Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք խոսում են իրենց երկրում ծաղկող աշխարհիկության և բազմամշակութայնության մասին: Բացի այդ, տարօրինակ զուգադիպությամբ, Իսլամական կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ISESCO) գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամեդ ալ-Մալիկն 2021 թվականի սկզբին առաջարկել է Շուշիին տալ իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ:


Նույն թվականին Ադրբեջանում պետք է հայտնվի ISESCO տարածաշրջանային կենտրոն: Այսպիսով, Ադրբեջանը և Պակիստանը, կախված «թուրք եղբայրներից», ստիպված կլինեն աջակցել Անկարային Արևելյան Միջերկրական ծովում հակամարտության մեջ: Իր հերթին, Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն ակտիվորեն աջակցել Պակիստանին Քաշմիրի հակամարտությունում և նրանց ամենամոտ հարևանների հետ այլ դիմակայություններում»:


Հոդվածի մանրամասները՝ EurAsia Daily-ում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր