Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

02 մար 2021 12:40

Գերիների հարցը կարող էիք ադրբեջանցիների ճակատին շպրտել, ու իրենց պորտը տեղը դնել,փորձում եք հիմա մեզ մեր տե՞ղը դնել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանական ամբիոնից արձագանքեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի պնդմանը, թե իշխող ուժը առանձին օրակարգ ունի՝ իշխանությանը մեղադրելով պետության համար առաջնահերթ կարևոր հարցերի լուծմամբ չզբաղվելու մեջ։


Կոնջորյանն արձագանքեց, որ այսօր պետության համար մեկ առաջնահերթությունը գերիների վերադարձի հարցն է:


Նշեց նաև, որ Աբովյանը նախորդ տարվա փետրվարից հանդիսանում է ԵԱՀԿ վեհաժողովում մշտական անդամ, այդ պահից մինչև այսօր ունեցել են 14 օնլայն քննարկում, կոնֆերանս տարբեր հարցերի շուրջ: 14 անգամ Աբովյանը հնարավորություն է ունեցել ադրբեջանցի պատվիրակների հետ բանավիճել, բարձրաձայնել արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրներ:


«Ոչ մի անգամ չեք մասնակցել, պարո՛ն Աբովյան, ոչ մի անգամ, ես հանձնարարել եմ քարտուղարությանը, որ բոլորին օնլայն նիստերի լինքերը ուղարկվեն, դուք ոչ մի անգամ չեք մասնակցել ու ոչ մի անգամ չեք փորձել ադրբեջանցիներին իրենց տեղը դնել, ոնց որ փորձում եք հիմա մեզ մեր տեղը դնել»,- նշեց Կոնջորյանը:


Կոնջորյանը նաև հիշեցրեց, որ նախորդ շաբաթ տեղի է ունեցել ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանը, որը Արցախյան վերջին պատերազմից հետո առաջին նստաշրջանն էր, Արման Աբովյանը խոստացել էր, որ մասնակցելու է, անգամ պայմանավորվել էին, թե որ հանձնաժողովում է խոսելու, բայց Աբովյանն այդպես էլ չի մասնակցել:


«Դուք կարող էիք բարձրաձայնել գերիների հարցը՝ ուղիղ ադրբեջանցիների աչքերին նայելով: Հիմա էստեղից գալիս մեզ ասում եք՝ գերիների հարցի մասին չեք խոսում, իմիտացիա եք անում: Կարող էիք նաև գերիների հարցը, որը մեր համար ամենակարևոր հարցն է, ուղիղ ադրբեջանցիների ճակատին շպրտել ու իրենց պոռտը տեղը դնել։ Կարող եք էստեղ մեզ էլ քննադատել, բայց հանուն արդարության՝ խնդրում եմ հաջորդ անգամ կատարել նաև ձեր պարտականությունները»,- նշեց Կոնջորյանը:


Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանի ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչները ադրբեջանական և Թուրքիայի պատվիրակների սուր քննադատություններին պատասխանել էին զրո ելույթով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր