«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

02 մար 2021 12:53

Փաշինյանը՝ կինոյում, նա կարող էր «Օսկարի» հավակնել․ ավելի քան 1 ժամ դիրիժորություն արեց, կարծես հիպնոզ էր և ամենից շատ նման էր 2018 -ի հանրահավաքներին․ Kommersant

Kommersant պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է նախօրեի երեկոյան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, նրա հնչեցրած մտքերին, հայտարարելով, որ Փաշինյանը  ցույց տվեց, որ ինքը կարող է լինել իշխանություն, միևնույն ժամանակ ամբողջությամբ հեղափոխական պայքար մղել հակառակորդների դեմ։


«Նիկոլ Փաշինյանին հաջողվում է իրականացնել անհնարինը քաղաքականության մեջ: Ունենալով երկրի ողջ իշխանությունը՝ նա, անհրաժեշտության դեպքում, ակնթարթորեն ընտելանում է հեղափոխականի դերին: Եվ այս մոգությունն աշխատում է: Մարտի 1-ին, նրա կոչով, վարչապետի տասնյակ հազարավոր կողմնակիցներ հնազանդորեն լցվեցին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը։


Այս օրը նրանք այստեղ էին պետք պարոն Փաշինյանին: Վարչապետի հանրահավաքին գրեթե միաժամանակ ընդդիմությունը, որը միավորված էր «Հայրենիքի փրկության շարժում» -ում, իր հանրահավաքը անցկացրեց խորհրդարանի առջև: Եվ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր էր ցույց տալ, թե ում կողմն է աջակցությունը: Դա աշխատեց. Հանրապետության հրապարակի բազմությունը ավելի տպավորիչ էր թվում, քան հակակառավարական ցույցը»,-այս մասին գրում է Kommersant-ը:


Նշվում է, որ Փաշինյանը հրապարակ մտավ կառավարության շենքից անվտանգ միջանցքի երկայնքով, որը նախապես կազմված էր ոստիկանության կողմից, բարձրացավ բեմ և ավելի քան մեկ ժամ դիրիժորություն արեց՝ ստիպելով «ամբոխին հավանության տալով գոռալ,  ապա վրդովվելով բզզալ, ապա հնազանդորեն լռել»:


«Դա կարծես հիպնոզ էր և ամենից շատ նման էր 2018 թավշյա հեղափոխության հանրահավաքներին:


Խաղար Նիկոլ Փաշինյանը կինոյում, նա կարող էր «Օսկարի» հավակներ:


Եթե չիմանաս, որ բեմից խոսում է մի մարդ, ով երեք տարի ղեկավարում է երկիրը, կարելի է կարծել, որ պայծառ հռետորը ընդդիմության առաջնորդն է, ով ժողովրդին բարձրացնում է ռեժիմի դեմ պայքարելու համար:


Այն փաստը, որ նա այստեղ իշխանություն է, պարոն Փաշինյանը հասկացնել տվեց միայն մեկ անգամ՝ ելույթի սկզբում ներողություն խնդրելով սխալների համար, իսկ ելույթի մնացած մասն արդեն ոչ թե Փաշինյան-վարչապետն էր, այլ Փաշինյան-հեղափոխականը»,-գրում է Kommersant-ը:


Կայքը գրում է, որ Փաշինյանի հավաքը պատասխան էր ընդդիմության և Գլխավոր շտաբի սպաների՝ իր պաշտոնանկության մասին պահանջներին, որոնք նա անվանեց «ժողովրդից իշխանությունը խլելու փորձ»:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր