ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

04 մար 2021 13:16

Զարմանում եմ, երբ մեր երկրում առաջարկում են դատավորներ ներմուծել դրսից. ՀՀ դատական համակարգից դատավորները շարունակում են հեռանալ

ՀՀ դատական համակարգից դատավորները շարունակում են հեռանալ: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովի նիստում, Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ, երբ իր գործընկերը հեռացման դիմում գրեց, պատճառը հետեւյալն էր. «Նա այդ ժամանակ ասաց, որ ամաչում է ինչ-որ տեղ ասել, որ ինքը դատավոր է»:

«Հարգելի՛ պատգամավորներ, ես ամեն ինչ հասկանում եմ, եւ՛ քաղաքական նպատակները, եւ՛ խնդիրները, եւ՛ հետեւանքները, սակայն դուք այդ դահլիճից շատ մեծ ազդեցություն ունեք մեր հանրության վրա: Դուք եք կատեգորիկ դարձրել դատավորներին»,-ասաց թեկնածուն:

Նա վստահություն հայտնեց, որ վերջին խորհրդարանական քննարկումներից եւ դատավորների խայտառակումից հետո կրկին խնդիրներ կառաջանան: Այդ պատճառով, ինչպես կարծիք հայտնեց Արսեն Մկրտչյանը, մարդիկ պարզապես չեն մտածի դատավոր դառնալու մասին: «Զարմանում եմ, երբ մեր երկրում առաջարկում են դատավորներ ներմուծել դրսից: Արդյո՞ք կկարողանանք մեր լավագույն իրավաբաններին համոզել դատավոր աշխատել: Ունե՞նք այդ գործիչը»,-հարց ուղղեց թեկնածուն՝ դիմելով պատգամավորներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր