ՈՒրեմն պետք է սպասել հրաշքի, որ կգան մարդիկ ավելի վճռական ու կվերցնեն այն, ինչը պատկանում է ժողովրդին
![](https://www.pastinfo.am/news_images/386/1157903_1/f6040bdd6866db_6040bdd686720.thumb.jpg)
« Քաղաքական դաշտը վճռականության պակաս ունի»,- հայտարարել է Սամսոնյանը՝ ավելացնելով, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ թշնամին է ու թշնամու դեմ բոլոր օրենքներն ու կանոնները ընդունելի են։
«Եթե դու այս պարագայում սա ֆիքսում ես ու վախենում ես վճռական գործողություններից, ուրեմն իրավունք չունես զբաղվելու քաղաքականությամբ»։
Սամսոնյանի կարծիքով, այս ամենն այնքան է շարունակվելու, երբ զինվորականությունը կամ քաղաքական այն կարող ուժերը, որոնք դեռևս հինգ ժամանոց ելույթներ չեն ունեցել, որոշեն վերցնել ու տապալել իշխանությունը, որովհետև իշխանություն փաստացի չկա։
«Ոստիկանությունը՝ ըստ էության, պարալիզացված է, մնացել են մանկլավիկների մի շարք, որոնք, ըստ էության, ուրիշ ելք չունեն, քանի որ իրենք էլ են դատվելու իշխանափոխությունից հետո։ ԱԱԾ-ն պարալիզացված է, բանակը դուրս է եկել կապիտուլյանտի դեմ, այսքանից հետո, երբ քաղաքական ուժերը չեն կարողանում ընկած իշխանությունը գետնից վերցնել, ուրեմն մեզ պետք է սպասել հրաշքի, որ կգան մարդիկ ավելի վճռական ու կվերցնեն այն, ինչը պատկանում է ժողովրդին, ոչ թե մարդու, որը հոգեխանգարմունքի ու շիզոֆրենիայի մեջ նմանատիպ հրահանգներ է տալիս, մարդկանց ֆեյք պահելու համար բանտարկում է»։
Սամսոնյանը հույս ունի՝ վճռականությունը, տղամարդկությունը, դավաճանության դեմ անհանդուրժողականությունը կհաղթի ճահճային մթնոլորտին։