Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

05 մար 2021 10:48

Թբիլիսին ցանկանում է դառնալ հարթակ Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության համար՝ հավելելով, որ «Ռուսաստանն ագրեսոր պետություն է

Պաշտոնական Թբիլիսին ցանկանում է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության հարթակ՝ նպաստելով տնտեսական, գործարար, մշակութային և միջանձնային հարաբերությունների զարգացմանը: Այս մասին  Անկարայում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:


Նախարարները քննարկել են տարածաշրջանային համագործակցության մակարդակը՝ 3+3 ձևաչափը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան), և երկկողմ հարաբերությունները:


Ողջունելով տարածաշրջանում «երկարաժամկետ» խաղաղություն հաստատելու՝ Թուրքիայի մտադրությունը՝ Զալքալիանին առանցքային հարց է համարում երկու երկրների տարածքային ամբողջականությունը:


 «Ձևաչափին միանալը մեզ համար նշանակում է երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների պահպանում»,- ասել է Զալքալիանին՝ հավելելով, որ «Ռուսաստանն ագրեսոր պետություն է, դժվար է պատկերացնել որևէ տնտեսական համագործակցություն այս ձևաչափով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր