Մենք հուսով ենք, որ , այնուամենայնիվ, մեր թուրք գործընկերները կհամոզվեն, որ Ղրիմի հարցում իրենց ներկայիս դիրքորոշումը լիովին սխալ է          Նախատեսվում է որոշակիացնել, թե ովքեր իրավունք ունենք հուղարկավորվել ընտանեկան գերեզմանոցում       Եթե հաճախ եք արթնանում գիշերվա ընթացքում, ի՞նչ խնդիրներ կարող են լինել    

06 մար 2021 16:34

Հայոց բանակն այսօր հայտնվել է անպաշտպան վիճակում․լսում ենք այնպիսի հայտարարություններ, ինչ-որ հնչում է թուրքական պետության ղեկավարներից

Թուրքիայից թիրախավորումը մեր արժեքներին այսօր ավելի ինտենսիվ և բացահայտ կերպով շարունակվում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ՊՆ-ի շենքի դիմաց հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բանակի ակցիայի ժամանակ հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

«Ադրբեջանի և Թուրքիայից բխող մարտահրավերները դարձել են ավելի ակտուալ։ Այդ մարտահրավերներն այսօր շարունակվում են նոր փաթեթավորմամբ և նոր ձևակերպումներով։ Ադրբեջանական և թուրքական թիրախները շարունակում են մնալ մեր ազգային արժեքները՝ մեր լեզուն, եկեղեցին, պատմությունը, և, իհարկե, բանակը։ Թուրքիայից թիրախավորումը մեր արժեքներին այսօր ավելի ինտենսիվ և բացահայտ կերպով շարունակվում է։ Գլխավոր շտաբի և սպայակազմի հայտարարությունն ամենաբուռն քննադատել են մեր թշնամին, ցեղասպան երկրի նախագահ Էրդողանը, արտաքին գործերի նախարարը, տարատեսակ պաշտոնյաններ, անգամ ամենածայրահեղական հակահայ ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման պարագլուխը։ Այսինքն՝ շարունակվում է թուրքական հարձակումը մեր պետականության հանդեպ»,-ասաց նա:

Թուրքագետը նկատեց, որ սա ոչ միայն հայտարարություն է ընդդեմ Գլխավոր շտաբի, այլ նաև հայկական պետականության և արժեքների հանդեպ» «Թուրքիան, որը մի քանի անգամ ռազմական հեղաշրջման է բախվել, բարդույթներ ունի այդ տերմինի հետ։ Բայց սրանք ոչ թե իշխանության ձգտող զինվորականներ են, ինչպես եղել են Թուրքիայում, այլ պետականության կորստի առջև իրենց ձայնը բարձրացրած նվիրյալներ են»,- նշեց Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ պետականության կորստի հետ կապված այսօր ձայն են բարձրացնում երկու կարևոր ինստիտուները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հայոց բանակը։

«Ուրիշ ի՞նչ ավելի բարձր արժեքներ կան, որոնք կանգած են մեր պետության կազմավորման հիմքերում։ Եթե մարդիկ այս ամեն ինչի մեջ տեսնում են կուսակցական, քաղաքական շահեր, ապա նրանք մոլորյալներ են։ Ողբերգական է, որ մենք Հայաստանում լսում ենք նմանատիպ հայտարարություններ, ինչ-որ հնչում է թշնամի թուրքական պետության ղեկավարների շուրթերից։ Հնարավոր չէ եզրակացնել, որ այդքան նույնական կարող են լինել թշնամի պետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող որոշ շրջանակաների մոտեցումները և հայտարարությունները»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ Մելքոնյանի՝ հայոց բանակն այսօր հայտնվել է անպաշտպան վիճակում, քանի որ Հայաստանի պետական կառույցները որևէ կերպ չեն արձագանքել Թուրքիայի հայտարարություններին։

«Այսօր այդ թուրքական լուտանքներին և վիրավորանքներին որևէ պետական կառույց, որը կոչված է պատասխանելու, որևէ քայլ չի անում մեր բանակի, մեր Գլխավոր շտաբի նկատմամբ հնչող վիրավորանքներին պատասխանելու համար։ Մեր պետության կողմից, ճակատագրի հեգնանքով իշխանության հասած շրջանակների կողմից լռության են մատնվում։ Մեր պետությանը, մեր հայրենիքին երբևէ անպաշտպան չթողած մեր սպայակազմն այսօր հայտնվել է այդ պետության կողմից լքված և անպաշտպան վիճակում։ Հայաստանի Հանրապետության բոլոր իրական քաղաքացիների պարտքն է լինել մեր հաղթանակած բանակի և նրա սպայակազմի կողքին»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր