Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին       Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին    

08 մար 2021 15:29

ՌՈ-ն սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին.Mediaport

Թելագրամի Mediaport ալիքը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, գրում է.

«Այսօր վաղ առավոտից Ռազմական ոստիկանություն են կանչվում ԳՇ պետին աջակցություն հայտնած սպաներն ու նրանց մերձավորները:

Սպառնալիքի տակ նրանցից պահանջում են հետ կանչել ստորագրությունները Օ. Գասպարյանին աջակցող հայտարարությունից և հրապարակավ հայտարարել, որ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից: ՌՈ պահանջը չկատարող սպաներից պահանջում են ազատման դիմում գրել:

Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի 124 սպա երեկ աջակցություն էին հայտնել ԳՇ պետ, գեներալ֊գնդապետ Օնիկ Գասպարյանին:»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր