Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել          Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք       «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել    

09 մար 2021 11:45

Ակցիա՝ նախագահական նստավայրի դիմաց.Պահանջում ենք նախագահից ... ուղիղ

Մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, հասարակական գործիչ Վահագն Չախալյանը, նախագահական նստավայրի դիմաց ակցիա են անում։ Նրանք պահանջում են, որ Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։


Նշենք, որ նրանք նախապես հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով.


«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախագահին տրված է Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականություն:


Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:


Ինչպես գիտենք, առաջացել է վեճ սահմանադրական մարմինների՝ վարչապետի և ԶՈՒ գլխավոր շտաբի միջև:


Նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի կողմից ներկայացված՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահի հրամանագրի նախագիծը վերադարձնելով, իր 27.02.2021թ. առարկություններում նշել է, որ «հրամանագիրը առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին»:


Այս պայմաններում առնվազն տարակուսելի է նախագահ Արմեն Սարգսյանի դրսևորած անգործությունը:


Ստեղծված իրավիճակում նախագահ Արմեն Սարգսյանը վեճը պետք է ներկայացնի Սահմանադրական դատարանի քննությանը՝ ցույց տալով վեճերի լուծման քաղաքակիրթ ճանապարհը: Նախագահի կողմից անգործություն դրսևորելը կհանգեցնի Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի խախտման, ինչի արդյունքում վեճի լուծման հարթակը կարող է դառնալ «փողոցը»:


Ինչպե՞ս է պատկերացնում Հանրապետության նախագահը, ի՞նչ պետք է անեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և բարձրաստիճան սպաները, երբ նույն նախագահն արձանագրել է սահմանադրականության խնդիրը, նշելով նաև, որ գլխավոր շտաբի պետի ազատումը կարող է «հանգեցնել զինվորական այդ խիստ պատասխանատու կառույցի բնականոն գործունեության էական խաթարմանը՝ դրանից բխող սահմանադրական կարգին սպառնացող վտանգներով»: Արդյոք նախագահի կողմից ներկայացված այս համոզմունքներից հետո կեցվածք փոխելն ու անգործության ուղին ընտրելն ավելի չի խորացնելու ճգնաժամը:


Նախագահն իրավունք չունի անգործություն դրսևորելու: Նախագահին պետք է հիշեցնենք, որ Սահմանադրության 139-րդ հոդվածում նկարագրված անգործության հետևանքը, ոչ թե նախագահին տրված իրավունքի շրջանակում է, այլ՝ նախագահի կողմից իր պարտականությունների կատարումից խուսափելու կամ Սահմանադրության պահանջները խախտելու:


Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, պահանջում ենք նախագահ Արմեն Սարգսյանից՝


Այսօր դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր