Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

13 մար 2021 14:45

Մարտի 15-ից կոնորավիրուսի վիճակի վատթարացման պատրվակով երկիրը կրկին կփակվի, հավաքներն արգելելու համար.Mediaport

«Ազգային անվտանգության ծառայության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը մարտի 9-ին հանձնարարել է ԱԱԾ-ին նախապատրաստել համապատասխան հիմքեր մարտի 15-ից կոնորավիրուսի վիճակի վատթարացման պատրվակով երկիրը կրկին փակելու, հավաքներն արգելելու համար»,-այս մասին հաղորդում է Mediaport տելեգրամի ալիքը։

«Ըստ պլանի՝ երկիրը կվերադառնա խիստ սահմանափակումների ռեժիմ՝ օնլայն դասապրոցեսով, հանրային վայրերի աշխատանքի արգելքով:

Փաշինյանի հրահանգից հետո կորոնավիրուսի դեպքերը կտրուկ սկսել են աճել, քանի որ հանձնարարվել է համատարած դրական պատասխաններ տալ պոլիկլինիկաներում հանձնված թեստերին։

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ բազմաթիվ դեպքեր կան, որ մասնավոր կլինիկայում անցկացված կրկնահետազոտության արդյունքում պոլիկլինիկայի դրական պատասխանը հերքվել է։

Նույն աղբյուրը ուշադրություն հրավիրեց նաև մահերի ցուցանիշների վրա, որոնք անհամեմատ փոքր են վարակի դեպքերի համեմատ։ Օրինակ երեկ՝ 700-ից ավելի վարակման նոր դեպքի մասին հայտարարությանը զգուգահեռ հաղորդվեց 2 մահվան մասին, այսօր՝ 800-ից ավելի դեպք և 5 մահ, ինչը ևս վկայում է, որ թվերը կեղծվում են՝ քաղաքական նպատակների պատճառով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր