ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

15 մար 2021 11:35

Ինչի՞ հետևանք է արյունը կղանքի մեջ,ո՞ր դեպքերում պետք է խուճապի մատնվել

Արյունը կղանքի մեջ, իհարկե, վտանգավոր ախտանշան է, որը պետք է անհանգստացնի յուրաքանչյուրին: Սակայն որո՞նք են այդ երեւույթի պատճառները եւ ո՞ր դեպքերում պետք է խուճապի մատնվել:


Արյունը կղանքի մեջ, օրինակ, կարող է հայտնվել աղիներից պոլիպները հեռացնելուց հետո: Նաեւ այդ խնդիրը կարող է ի հայտ գալ քիմիոթերապիայի դեպքում, քանի որ արյան մակարդելիությունը հաճախ նվազում է: Սակայն ամենից հաճախ այն ստամոքսաղիքային տրակտի խանգարման հետեւանք է:


Կերակրափողի անոթների վարիկոզ լայնացում. լյարդի ցիրոզը նույնպես կարող է հանգեցնել ստամոքսի անոթների վարիկոզ լայնացման:
Կերակրափողի քաղցկեղ: կերակրափողի ուռուցքները նույնպես կարող են լինել կղանքի մեջ արյան պատճառ: Կերակրափողի ուռուցքները նաեւ առաջացնում են ցավ կամ անհարմարություն կուլ տալու ժամանակ, փսխոց, ախորժակի եւ քաշի կորուստ:
Մելորի-Վեյսի խոց. դա կերակրափողի ներքին հատվածի լորձաթաղանթի պատռվածք է: Լորձաթաղանթը սովորաբար արդեն վնասված է կամ ուժգին գրգռված եւ պատռվում է հաճախակի փսխոցի պատճառով, որն առաջանում է, օրինակ, ալկոհոլի չափազանց շատ օգտագործման հետեւանքով: Բացի կղանքում արյունից, նաեւ կարող է արյուն լինել փսխած զանգվածներում եւ ուժգին ցավ առաջանալ որովայնի ներքեւի հատվածում:
Ռեֆլյուքս հիվանդություն. այդ հիվանդությունն ունեցող պացիենտների մոտ ստամոքսի պարունակությունը վերադառնում է կերակրափող եւ գրգռում այն: Այդ խնդրի նախանշաններից մեկը մուգ գույնի կղանքն է: Բացի այդ, ռեֆլյուքս հիվանդությունն առաջացնում է այրոց, կուլ տալիս ցավ, սրտխառնոց:
Թութք. դա կղանքում վառ կարմիր արյան ի հայտ գալու ամենահաճախ հանդիպող պատճառներից է: Երբեմն առաջացնում է նաեւ  քոր կամ այրոց: Թութքի որոշ հանգույցներ կարելի է հեռացնել վիրաբուժական ճանապարհով, իսկ վիրահատությունից հետո նույնպես կարող է առաջանալ աննշան արյունահոսություն:
Ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոց. դա ստամոքսի լորձաթաղանթի վնասվածք է: Բացի արյան մեջ կղանքից, կարող են առաջանալ ցավեր որովայնում, դրա վերին հատվածում, ստրխառնոց եւ փոխում:
Դեղորայք. որոշ դեղամիջոցներ ինքնուրույն կամ ուրիշ դեղորայքի հետ միասին կարող են առաջացնել ստամոքսում արյունահոսություն՝ որպես կողմնակի ազդեցություն: Այդպիսի խնդիրները հաճախ առաջացնում են այնպիսի դեղամիջոցները, ինչպես իբուպրոֆենը, դիկլոֆենակը, նապրոքսենը կամ ացետիլսալիցիլաթթուն: Երբեմն հակաբիոտիկները նույնպես կարող են հանգեցնել արյան կղանքի մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր