Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

17 մար 2021 14:30

Համոզել պետք էր բոլորին․շատ բան կախված է այն հարաբերություններից, որոնք կան Ռուսաստանի և Թուրքիայի միջև

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հսկայական ջանքեր է գործադրել Ղարաբաղի հարցում համաձայնության գալու հետ կապված։ Այս մասին Tengrinews-ին տված հայտարարության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։


Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ համոզել պետք էր բոլորին․ «Պաշտպանության նախարարների մակարդակով խոսել ենք նաև մեր թուրք գործընկերների հետ։ Բայց այն, ինչ արվել է այսօր, առաջին հերթին այն է, որ մարդիկ դադարել են միմյանց սպանել»,-նշել է ՌԴ ՊՆ նախարարը։


Սերգեյ Շոյգուն հույս ունի, որ այժմ ժամանակն է, որ Հայաստանը և Ադրբեջանն անցնեն երկկողմ շփումների և սկսեն խոսել։


«Այստեղ, իհարկե, շատ բան կախված է այն հարաբերություններից, որոնք կան Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Նաև ի հայտ են գալիս նոր խաղացողներ, հին հարևաններ, բայց նրանք հայտնվում են իրենց առաջարկներով։ Ես նկատի ունեմ Իրանը։ Դա և՛ ենթակառուցվածքների զարգացումն է, և՛ երկաթուղու, և՛ հիդրոէներգետիկայի, և՛ տրանսպորտային հաղորդակցության։ Շատ հարցեր կան»,-ասել է Սերգեյ Շոյգուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր