Ոչինչ չի խանգարելու, որ ուսումնական գործընթացն իրականացվի ըստ պատշաճի          Սամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին, չի դադարեցնում, որ ՀԷՑ-ը չգնա կործանման       Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը    

19 մար 2021 11:16

Բայդենը շնորհավորել է Ալիևին և նամակում մի հետաքրքիր միտք է շարադրված

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բայդենը շնորհավորել է Ալիևին և նամակում մի հետաքրքիր միտք է շարադրված.

Մասնավորապես.

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մենք օգնելու ենք կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծում և խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ բարեկեցիկ և խաղաղ ապագա ապահովելու համար»:

Այս նախադասությունից կարելի է մի քանի հետևություն անել:

1. ԱՄՆ-ն իր դիրքերը չի զիջելու որպես ՄԽ համանախագահ:

2. ԱՄՆ-ն՝ ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է:

3. Ըստ Բայդենի վարչակազմի, ձևավորված իրավիճակն ու իրողությունները չեն ապահովելու բարեկեցիկ և խաղաղ ապագա կառուցելուն:

Այս ձևակերպումները հստակեցնում են ԱՄՆ դիրքորոշումն ու քաղաքական գիծը, ինչը մեզ համար աշխատելու լայն ֆրոնտ է բացում:

Հիմա ամենակարևորը: Արդյոք՞ Հայաստանի իշխանությունները համարում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, թե՝ ոչ: Հենց սրանից է կախված մեր պետության ապագան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր