Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

19 մար 2021 13:10

Ձեր լափառոշ բերանի ու դավաճան տեսակի պատճառով է, որ երկու հարևան ժողովուրդներ պատերազմում են, դուք ընդամենը գարշելի մի փոքր ցեղախումբ եք,

Ես լուռ ու համբերատար սպասեցի ու կարդացի ձեր պղտոր հոգու և կեղտոտ բերանի բոլոր հայոյանքները` իմ հասցեին ուղղված, քանի որ ես խաղաղության կոչ էի արել Ադրբեջանի նախագահին։


Այս նամակիս հասցեատերը դուք եք և ոչ թե իմ պես մտածող մարդիկ, կամ այն մարդիկ, ովքեր ճիշտ չէին ընկալել գրածս, գուցե և փոքր ինչ անփույթ ձևակերպմանս պատճառով, բայց լուռ էին։


Եվ ուրեմն, ուշադիր կարդացեք։


Ես ձեզ չեմ հայհոյի, որովհետև ձեր ցեղախմբից չեմ, բայց կասեմ ամբողջ ճշմարտությունը։


Նախևառաջ դուք հայ չեք, որովհետև հայերեն նորմալ գրել չգիտեք, էլ չեմ խոսում հոդաբաշխ խոսք կառուցելու կամ բովանդակություն պարունակող նախադասություն կազմելու մասին։ Հետո դուք քրիստոնյա էլ չեք, քանզի քրիստոնյան չի կարող չսիրել խաղաղություն ու, առավել ևս, հայհոյել, ատել խաղաղություն քարոզողին ու ցանկանալ նրա մահը։ Դուք նույնիսկ մահմեդական չեք, որովհետև ձեր այդքան սիրած մահն աննպատակ է, գաղափարազուրկ։


Դուք անգամ ազգություն չունեք։


Դուք ընդամենը գարշելի մի փոքր ցեղախումբ եք, որ սիրում եք հայհոյել ու բռնության կոչեր անել, պատերազմ հրահրել. դե իսկ պատերազմի ժամանակ փախնել սրիկայի պես ու հետն էլ մի բան գողանալ։ Իսկ հետո ծակերից դուրս գալ ու ագրեսիվ կերպով գոռալ` դավաճան։


Ձեր լափառոշ բերանի ու դավաճան տեսակի պատճառով է, որ երկու հարևան ժողովուրդներ պատերազմում են ու կորցնում իրենց անմեղ զավակներին։




Սիրելի հայրենակիցներ, այս վախկոտ, բայց թույլին ճնշող, քծնող, խաբեբա, թալանող, մեջքից հարվածող ու դավաճան տեսակը մեզ գցել է համաշխարհային թյուրիմացության մեջ։


Սրանց պատճառով մենք կորցրել ենք աշխարհի վստահությունը մեր երկրի նկատմամբ և անգամ չենք կարողանում մեր գերիներին վերադարձնենք տուն։ Սրանք են մեր երկու ժողովուրդների իրական թշնամին, գուցե և անգիտակից։



Սիրելիներս, մենք պետք է սթափվենք, ազատվենք սրանց ստեղծած կեղծ արժեքային համակարգի փլատակներից ու վաստակենք մեր քաղաքակիրթ ազգի արժանապատվությունը։ Սա մեր վերջին պատմական հնարավորությունն է։


Հանուն անմեղ զավակների հիշատակի։


Հանուն մեր հարևանների հետ բարեկամության։


Հանուն աշխարհի խաղաղության։




Ձեր սիրելի` Հովհաննես Ազոյան։


Հա ու մոռացա ասել։


Հենց պատերազմի առաջին օրը, սեպտեմբերի 27-ին իմացա, որ որդի եմ ունենալու։


Անունը Արամ Լուի։
Հովհաննես Ազոյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր