Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

19 մար 2021 13:27

Կա՞ կապ եղանակի եւ կորոնավիրուսի միջև

Շատ հետազոտություններ են կատարվել եղանակային պայմանների եւ կորոնավիրուսի տարածման արագության միջեւ կապի վերաբերյալ, եւ արդյունքները հակասական են եղել: Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) ոչ մի ապացույց չի գտել, որ եղանակային պայմանները կարող են էական ազդեցություն ունենալ կորոնավիրուսի տարածման արագության վրա:


ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ մասնագետները հիշրել  են, որ շնչառական հիվանդությունները հաճախ սեզոնային բնույթ են կրում, հատկապես բարեխառն կլիմայական պայմաններում: Այդ փաստը նպաստել է այն ակնկալիքներին, որ COVID-19-ը հիմնականում սեզոնային հիվանդություն կլինի: Սակայն փորձը ցույց է տվել, որ 2020 թվականին հիվանդության տարածման դինամիկան ավելի շատ կախված էր կառավարությունների ձեռնարկած միջոցառումներից, քան օդերեւութաբանական գործոններից:


Մասնագետների կարծիքով՝ դեռ չկա ապացույցներ, որ վիրուսի վրա ուղղակի օդերեւութաբանական ազդեցությունն էականորեն ազդում է աշխարհում իրական պայմաններում դրա փոխանցման մակարդակի վրա: Վիրուսի կենսունակության վրա օդի աղտոտվածության ազդեցության վերաբերյալ տեղեկատվության հաստատում նույնպես չկա:


Այնուամենայնիվ, զեկույցի վրա աշխատող փորձագետների խմբի համանախագահ Բեն Զայտչիկը հորդորել է Հյուսիսային կիսագնդում տեղակայված պետությունների ղեկավարներին չթուլացնել ջերմաստիճանի բարձրացման հետ կապված սահմանափակումները:


«Համաճարակի առաջին տարում մենք տեսանք, որ ավելի տաք սեզոնների ընթացքում վարակի ալիքները սաստկանում են, եւ ոչինչ չի խոսում այն մասին, որ դա չի կարող կրկնվել այս տարի»,-եզրափակել է նա: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր