Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ          Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են       Արցախի վերաբերյալ իրական տեսնում եմ միայն վերադարձի իրավունքը, որը իր հետևից բերելու է գույքային որոշակի իրավունքների    

19 մար 2021 15:40

Տեսանյութ.Կան պինդ ապացույցներ, այլապես մեղադրական եզրակացությամբ դատարան չէր հասնի. Սերժ Սարգսյանի գործով մեղադրող

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքը պինդ չլիներ, չէր հասնի դատարան։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը։


«Գործում կան բազմաթիվ ապացույցներ, որոնք պետք է հետազոտվեն, արդյունքում դատարանը վերջնական որոշում կկայացնի»,- նշեց նա։

Անդրադառնալով պաշտպանների այն պնդմանը, որ գործը շինծու է, դատախազը հրաժարվեց գնահատական տալուց։


Հարցին, իր կարծիքով, ամո՞ւր են ապացույցները, մեղադրող դատախազն ասաց. «Եթե պինդ չլինեին, հետեւաբար քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան չէր հասնի»։


Արսեն Նիկողոսյանն ասաց, որ գործով ամբաստանյալների գույքի վրա կալանք դնելու բավարար հիմքեր եղել են։


Նշենք, որ քիչ առաջ դատարանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին պաշտպանի միջնորդությունը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր