10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

22 մար 2021 12:30

Դատարանի կայացրած որոշմամբ Օնիկ Գասպարյանը չի կարող վերականգնվել իր պաշտոնում. նախարար

Վարչական դատարանի` ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցի վերաբերյալ որոշումից որևէ սահմանադրական պրոցես չի բխում, այսինքն` այդ հայցի վերաբերյալ որոշմամբ Գասպարյանը չի կարող վերականգնվել իր նախկին պաշտոնում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Մեկնաբանությունը, թե Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որևէ գործընթաց կամ վերանայել «ավարտված» գործընթացը, տեղին չէ և շահարկումների դաշտում է»,–ասաց Բադասյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որը վերաբերում էր Արտակ Դավթյանին, Բադասյանը նշեց, որ Սահմանադրությունը սահմանում է` եթե նախագահը չի դիմում ՍԴ կամ չի ստորագրում հրամանագիրը, ապա իրավունքի ուժով վարչապետի ակտը մտնում է ուժի մեջ։ Նրա խոսքով` վարչապետն իր այսօրվա հայտարարությունն ընդամենն արձանագրել է, որ իրավունքի ուժով Սահմանադրության նորմն ուժի մեջ է մտել այսօրվանից։

Հարցին, թե այդ հայցի միջոցով Օնիկ Գասպարյանը չի՞ կարող վերականգնվել իր նախկին պաշտոնին, Բադասյանը պատասխանեց` ոչ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր