Շատ մեծ է սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում հերթական լայնածավալ առճակատման հավանականությունը
![](https://hayacq.com/uploads/posts/2023-11/1700666778_senor-hasratyan.jpg)
Միաժամանակ ուկրաինական բանակը Դոնբասին սահմանակից մարտագծում կենտրոնացնում է մեծաթիվ ուժեր ու միջոցներ, այդ թվում, խոսք է գնում նաև թուրքական արտադրության զինատեսակների մասին…
Թուրքիան, ինչպեսև Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, շարունակում է Ռուսաստանին մեղադրել Ղրիմն անեքսիայի ենթարկելու համար…
Այս և էլի մի շարք փաստերի համադրումից պարզ է դառնում, որ շատ մեծ է սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում հերթական լայնածավալ առճակատման հավանականությունը…
Հետաքրքիր է, թե աշխարհաքաղաքական այս զարգացումների պայմաններում, բացի օրենքը շրջանցելու ճանապարհով նույն մարդուն երկրորդ անգամ Գլխավոր շտաբի պետ վերանշանակելուց, ուրիշ ինչ քայլեր են ձեռնարկում և գործողությունների ինչպիսի ծրագիր են մշակում հայկական իշխանությունները, կամ, ավելի ճիշտ, արդյո՞ք մտածում և մշակում են, թե էլի ճակատագրական պահին տակավին մեղավոր ու պատասխանատու են կարգվելու սեփական ժողովուրդը, կամ հարևան Ռուսաստանն ու եվրոպանները…»։