Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

24 մար 2021 16:55

Եթե Ալիևը փորձում է Ֆրանսիայում գլխատել սեփական քաղաքացուն, ինչպես է երաշխավորելու ԼՂ հայերի անվտանգությունը․Ադրբեջանցի բլոգեր

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Մուհամեդ Միրզալին, որը վերջերս հարձակման էր ենթարկվել Ֆրանսիայում, թվթերում գրել է․ «Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է Ֆրանսիայում գլխատել սեփական քաղաքացուն, ապա ինչպե՞ս կարող է նա երաշխավորել Ղարաբաղում հայերի անվտանգությունը»։

Հիշեցնենք, որ Միրզալին մարտի 14-ին Ֆրանսիայում հարձակման էր ենթարկվել անհայտ անձանց կողմից: Հարձակվողները դանակահարել էին նրան մի քանի անգամ ու դիմել փախուստի: Ըստ բլոգերի՝ հարձակվողներն իրեն ադրբեջաներենով հրամայել են բացել բերանը, որպեսզի կտրեն լեզուն։ Միրզալին ծանր վիճակում հոսպիտալացվել էր:

Մուհամեդ Միրզալին 2018 թ.-ին սոցիալական ցանցերում բողոքի արշավ էր իրականացրել՝ «Պատմիր բռնապետի մասին» վերնագրով՝ Իլհամ Ալիևի բռնակալական ռեժիմի մասին։ Ադրբեջանում նրա հարազատների նկատմամբ հետապնդումներ են իրականացվել, որպեսզի ստիպեն նրան դադարեցնել քննադատել Ալիևին։

«Ալիևը մի դաժան բռնապետ է, ով իմ ընտանիքին ձերբակալեց՝ ինձ լռեցնելու համար: Իմ փեսան ձերբակալվեց և ծեծի ենթարկվեց: Ես շանտաժի էի ենթարկվում քրոջս ինտիմ տեսահոլովակի պատճառով, որը ձայնագրել էր կառավարությունը: Վերջապես ինձ դանակահարեցին և համարյա գլխատեցին  Ֆրանսիայում։ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի»,- գրել է Միրզալին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր