Հունվարի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Դավիթ Բեկ փողոցում «Foton» բեռնատարը բшխվել է կայանված «Ford Transit»-ին, «Hongqi»-ին և «Nissan Tiida»-ին, վերջինն էլ «Infiniti»-ին       Հայկական տարածքներն օկուպացնող, Հայաստանի վրա սիրիացի վարձկաններ ուղարկող, Ցեղասպանությունը հերքող երկրի ղեկավարությունը աջակցում է Հայաստանի կոնկրետ քաղաքական ուժի    

25 մար 2021 11:24

Էջմիածնում վրաերթի է ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանի աներորդին, որը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. կեսգիշերն անց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանին։


Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։




Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական  գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։


Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր