Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

25 մար 2021 11:59

ՀՀԿ-ում անորոշ վիճակ է.շատերը չեն թաքցնում իրենց համակրանքը Քոչարյանի հանդեպ ու պատրաստ են աշխատել նրա օգտին

ՀՀԿ-ում անորոշ վիճակ է՝ չգիտեն, թե ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին, սակայն նախապատրաստական աշխատանքներ են սկսել․ ակտիվացնում են տարածքային կառույցները, ՀՀԿ ցուցակներն են թարմացնում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։ 

«Մեզ ասացին, որ կուսակցությունը ճնշում է գործադրել ՀՀԿ նախագահի վրա, որ չմասնակցելու դեպքում իրենք լրիվ դուրս կմնան պրոցեսներից։ Եվ հիմնական հարցն այն է, թե ինչ ֆորմատով մասնակցեն պայքարին, հատկապես եթե Ռոբերտ Քոչարյանն էլ է մտնում խաղի մեջ։ Քոչարյանի հետ դաշինքը գրեթե բացառում են՝ կգնան միայնակ, բայց ՀՀԿ-ում շատերը չեն թաքցնում իրենց համակրանքը Քոչարյանի հանդեպ ու պատրաստ են աշխատել նրա օգտին, հատկապես նրանք, որոնք վերջին ընտրություններից հետո դժգոհ են մնացել Սերժ Սարգսյանից»,–գրում է «Հրապարակը»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում սկսվեցին բողոքի ակցիաներ։ 17 կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծված Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է վարչապետի հրաժարական, ապա մեկ տարի Ազգային համաձայնության կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, նոր միայն խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում։ 
Մարտի 18-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «ՀՀԿ-ն էլ է լինելու էլ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն», իրենք ակտիվորեն մասնակցելու են։ Նա նաև շեշտել էր, որ ավարտել է իր ծառայությունը ՀՀ բարձրադիր պաշտոններում:

Կարող է լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդատու, խորհրդական, բայց ոչ ավելին, սակայն դա չի նշանակում, թե ինքը հեռանում է ակտիվ քաղաքականությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր