Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 մար 2021 16:22

Քայլերը կանենք կտեսնեք, երբ որ հեռացնենք կապիտուլյանտին... դեռ կարողանում է մնալ

Ես չեմ կարծում, որ ընդդիմության քայլերն արդյունք չեն տվել. միգուցե ամբողջական արդյունք չեն տվել, բայց նաեւ ակնհայտ է, որ նաեւ ընդդիմության պրեսինգի արդյունքում այս կապիտուլյանտը որոշեց երկրորդ անգամ հրպարակ բերել արտհերթի օրակարգը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոնում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով նրան, թե արդյոք ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին եւ ով կգլխավորի ցուցակը, Շարմազանովն ասաց. «Մի մարդու, այն էլ կապիտուլյանտի ֆեյսբուքյան գրառումով ընտրություններ չեն լինում: Երբ ինքը հրաժարական կտա, երբ ԱԺ-ն երկու շաբաթում նոր վարչպետ չի ընտրի, երբ ԿԸՀ-ն դե յուրե կհրպարակի ընտրության օրը եւ մենք կիմանանք, որ ՀՀ-ն մտնում է ընտրական փուլ, այդ ժամանակ կասենք մեր կարծիքը: ՀՀԿ-ի օրակարգում ընտրությունների հարց այս պահին դրված չի»:
Նա հավելեց, որ իրենց օրակարգը չի փոխվել՝ վարչպետի հրաժարական եւ հեռացում:

Հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ քայլերով են հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, Շարմազանովը պատասխանեց. «Քայլերը կանենք կտեսնեք: Երբ որ հեռացնենք, կտեսնեք: Դեռ կարողանում է մնալ»: Նա ընդգծեց, որ ինքը անօպրինական ճանապարհներին դեմ է. «Բանավեճի մեծ թեմա է՝ ապստամբությունն օրինական է, թե անօրինական: Օրենքն է մարդու համար, թե մարդն է օրենքի համար: Կարեւորը պետության շահն է, բայց ես ցնցումներին դեմ եմ»:
***
ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակ նրան համարել է քաղբանտարկյալ եւ պայքարել է նրա ազատության համար: 
Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կան անհաղթահարելի հակասություններ, որը թույլ չի տա ընտրությունների գնալ միասին, ն արձագանքեց. «Ո՞վ ասաց: Ես հակասության մասին խոսեցի՞:  Ես ասում եմ՝ որեւէ այլ քաղաքական ուժ ՀՀ-ում չի հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»:

Նա նաեւ ընդգծեց. «Մեր թիվ մեկ նպատակը կապիտուլյանտին հեռացնելն է, ոնց, ինչպես, ում հետ, դա արդեն քննարկելու հարցեր են»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր