Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

25 մար 2021 16:41

Տեսանյութ.Մեր Պետրոսի ծննդյան օրն է այսօր.Ծննդյան տորթը բերում է սայլակով տեղաշարժվող մեր հերոսներից մեկը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր տոն էր։ Վիրավոր զինծառայողներից մեկի` Պետրոս Ֆանարջյանի 24–ամյակն էր։։ Կենտրոնի բուժանձնակազմն ու տղաները նրա համար անակնկալ էին պատրաստել։


Անակնկալի տեսանյութը Facebook–ի իր էջում տեղադրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։


«Պետրոս ջան, պահածդ երազանքն անպայման իրականանալու է...»,–գրել է նա։
Մինչ հոբելյարը հանգիստ պառկած էր իր մահճակալին, մոմերով զարդարված տորթով նրան են մոտենում զինվոր տղաներն ու բուժաշխատողները։


Ծննդյան տորթը բերում է սայլակով տեղաշարժվող մեր հերոսներից մեկը։


Վերականգնողական կենտրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Պետրոսը Արցախյան պատերազմի հենց առաջին օրվանից եղբոր հետ կամավորագրվել է։  Հայրենիքի համար պայքարը նա մղել է Քարվաճառի տարածքում։  


Պետրոս Էֆենջյանը եղել է հրանոթի նշանառու։ Հոկտեմբերի 14-ին ինքնաթիռի հարվածային ալիքից և բեկորներից զինծառայողը ողնուղեղային  լուրջ վիրավորում է ստացել։ Նա արդեն 2 երկու վիրահատություն է տարել` 2 էլ բարեհաջող։


Արդեն մեկ ամիս է` ինչ գտնվում է  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Այս ընթացքում Պետրոսը բավականին ինքնուրույն է դարձել, ամրացել է։


Այժմ էլ Կենտրոնում հետաքրքիր աշխատանք է անում, իրեն նվիրել է բնական թիթեռներից կոմպոզիցիաներ պատրաստելու գործին։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր