Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

26 մար 2021 12:05

Դեմ եմ լինելու, եթե համավարակի հետ կապված տնտեսական նոր սահմանափակումներ լինեն .էկոնոմիկայի նախարար

Եթե կորոնավիրուսի համավարակի հետ կապված տնտեսական նոր սահմանափակումներ սահմանելու կարիք լինի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեմ կլինի կառավարության այդ նախաձեռնությանը: Նա իր կարծիքը հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում:

«Ես գիտեմ, որ խստացումները շատ վատ են տնտեսության համար։ Քանի որ ես տնտեսության համար եմ պատասխանատու, դեմ եմ լինելու խստացումներին: Բայց, իհարկե, պետք է ամեն ինչ բալանսի մեջ լինի։ Եթե տեսնենք, որ առողջապահության համակարգը այլևս չի կարող սպասարկել հիվանդությունը, ապա, իհարկե, պետք է դիտարկենք խստացումների տարբերակը»,- ասաց նա։
Նախարարը միաժամանակ հույս հայտնեց, որ նոր սահմանափակումներից հնարավոր կլինի խուսափել առողջապահական անվտանգության կանոնների պահպանման շնորհիվ։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1005–ով և դարձել 188446։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր