Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

26 մար 2021 13:08

Նիկոլ Փաշինյանը անգամ պատկերացում չունի, թե ի՞նչ է «ՍՈՒ 30-ՍԿՄ»-ը. ՌԴ ԶՈՒ գնդապետ

«Նիկոլ Փաշինյանը անգամ պատկերացում չունի, թե ի՞նչ է «ՍՈՒ 30-ՍԿՄ»-ը. Նա կործանիչի հրթիռներին անվանում է «ակսեսուարներ»։ Նա ի՞նչ է հասկանում, թե ինչպիսի հրթիռներով «ՍՈՒ 30» է ստացել Հայաստանը ՌԴ-ից։ Նա, մեղմ ասած, ռազմական գործերից հեռու մարդ է»,-այս մասին, թելեգրամյան ալիքի հաղորդմամբ, ասել է ռազմական փորձագետ, ՌԴ ԶՈՒ գնդապետ Միխայիլ Խոդարյոնոկը։


Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանը խոստովանել էր, որ Հայաստանը Ռուսաստանից  ՍՈւ-30 ինքնաթիռները գնել է առանց հրթիռների։


2020 թվականի նոյեմբերին գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղում հակամարտության ոչ պատշաճ նախապատրաստման մասին ու այն, որ կործանիչները զինամթերք չունեին, ինչն այդ ժամանակ հերքեց  Պաշտպանության նախարարությունը, ասելով, թե «Հակոբյանի հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պարունակում են պետական գաղտնիքներ»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր