ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

27 մար 2021 13:10

Տեսանյութ.Կգամ Հայաստան ու իմ որոշումը կհայտնեմ,կհավաքեմ մեր ժողովրդի մի մասին և կասեմ, որ ես, այո՛, մասնակցում եմ, այս–այս խնդիրները տեսնում եմ շատ պարզ և հստակ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ շատ ակտիվ մասնակցելու է Հայաստանում նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Ես հիմա գնում եմ Հայաստան: Ես խորհրդակցել եմ, ամեն դեպքում ես շատ ակտիվ մասնակցելու եմ այս ընտրություններին: Իմ անձնական մասնակցությունը ես շատ շուտով կասեմ՝ որոնք են իմ քաղաքական ուժը, որոնք են ֆինանսական, ինչ ծրագրեր ունեմ, ում հետ ինչ պայմանավորվածություն ունեմ և ինչ թիմ ունեմ»,- Youtube-ում հրապարակված տեսանյութում ասել է Աբրահամյանը:

Հայերի միության նախագահը նաև հայտնել է, որ Հայաստանում մի շարք հանդիպումներ է ունենալու, որից հետո մեկնելու է Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ֆրանսիա, որտեղ ևս խորհրդակցություններ է ունենալու:

«Որից հետո ես կգամ Հայաստան ու իմ որոշումը կհայտնեմ: Կհավաքեմ մեր ժողովրդի մի մասին և կասեմ, որ ես, այո՛, մասնակցում եմ, այս–այս խնդիրները տեսնում եմ շատ պարզ և հստակ»,- ասել է Աբրահամյանը:

Նա նաև կոչ է արել աշխարհասփյուռ հայությանն ակտիվորեն մասնակցել ընտրություններին, հրաժարվել բոլոր տեսակի ընտրակաշառքներից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր