Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

30 մար 2021 12:52

Փրկարարները բունկերից դուրս են բերել 22-ամյա երիտասարդի դին.1 օր առաջ էր ընդունվել նշված ավազահանքում աշխատանքի

Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Տանձուտ գյուղի ավազահանք, որտեղ բունկերում հայտնաբերել է տղամարդու դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Վոլոդյա Գևորգյանը և Արմավիրի մարզի դատախազ Արամ Դոլինյանը։ Ոստիկանների կանչով ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները նշված վայրում գործող «Տնաշին Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող հանքարդյունաբերական գործարանի ավազահանքում գտնվող ավազի բունկերի միջից դուրս են բերել Նոր Արմավիր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ժորա Մարկոսյանի դին։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչները՝ բաժանմունքի պետ Զավեն Օհանյանի և ավագ հետաքննիչ Գուրգեն Խարաջանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Խարաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը 1 օր առաջ էր ընդունվել նշված նշված ավազահանքում աշխատանքի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր