Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

02 ապր 2021 15:54

Թուրքական Բայրաքթարներն ու իսրայելական Հարոպները պարզապես օդում թռչող փոքր թռչուններ էին լինելու, եթե դա արվեր. Սարկիսով

ԳՇ տխրահռչակ պետը հայտարարել է, որ «մենք ապրիլյանից եթե դասեր քաղած չլինենք, ապա վերջին պատերազմը կտեւեր 15-20 օր եւ մենք կկորցնեինք ողջ Արցախը»։

Պարոն Գեներալը երեւի թե խիստ ծանր աշխատանքային շաբաթ է ունեցել, որի պատճառով էլ նման միտք է ասել։ Շտապեմ ԳՇ պետին հիշեցնել, որ ապրիլյանից մենք որեւէ դաս չենք քաղել, ավելին կրկնել ենք անթույլատրելի սխալներ։

Պարոն Գեներալ, ապրիլյանից ի՞նչ դաս եք քաղել, ի՞նչ դաս... Չնայած ամեն դեպքում դասեր քաղվել էր։ Այս անգամ արդեն պետությունը «պատրաստ» էր պարտության։

Ապրիլյան պատերազմին գլխներիս ունեինք Գերագույն գլխավոր Հրամանատար, ԳՇ հաղթանակած պետ, Բանակի Հրամանատար, ովքեր որեւէ բան չխնայեցին մեկ կյանք ավել պահպանելու, հաղթանակ տանելու համար։ Սակայն մարդկանց մի խումբ կամ մի խումբ անհայտ ծագման մարդիկ դասեր քաղեցին՝ ինչպես ոչնչացնել այս ամենը...

Ու այդ ամենը սկսվեց նրանից, որ ոտնձգվեց հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատարի վրա, ոտնձգվեց ԳՇ պետի վրա, Բանակի Հրամանատարի վրա... ու այս ամենը նաեւ ռազմական «էլիտայի» լուռ համաձայնությամբ, անգործությամբ։

Եթե դասեր քաղել էիք ապրիլյանից, ապա ինչի՞ ժամանակին չկատարվեցին գեներալ լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ռեկոմենդացինաները՝ բանակի կառուցվածքային, ռազմական սպառազինության փոփոխությունների մասով, ինչո՞ւ ականջալուր չեղաք գեներալներ Արշավիր Ղարամյանին ու Լեւոն Մնացականյանին, որ ապրիլյանից հետո ամենաուշը 5-7 տարի հետո պետք է նորից պատերազմ լինի, այլ ձեւաչափով, այլ սպառազինությամբ, որի մասին պարբերաբար ասվել է։

Էլ չեմ ասում, այն որ փոփոխվեց ռազմական սպառազինության ձեռքբերման պայմանագիրը՝ մի ճտոցով, առանց որեւէ լուրջ հիմնավորման։

Ո՞ւր է նախարար Վիգեն Սարգսյանի կողմից բանակցված, հաստատված ռազմական սպառազինության ձեռքբերման պայմանագրի արդյունքները, որով թուրքական Բայրքթարներն ու իսրայելական Հարոպները պարզապես օդում թռչող փոքր թռչուններ էին լինելու...

Ու դուք դեռ համարձակվում եք ասել, որ մենք ապրիլյանից դասեր ենք քաղել։ Մենք ո՛չ ապրիլյանից ենք դասեր քաղել, ո՛չ էլ սեպտեմբերյանից, եւ ո՛չ էլ 10.11.20-ից։ Մենք առհասարակ դասեր չենք քաղել։

Եթե դասեր քաղած լինեինք, դուք չէիք լինի ԳՇ պետ, այլ կլիներ Լեւոն Մնացականյանը, եթե դասեր քաղած լինեինք Արմեն Գրիգորյան վերատառությամբ սուբյեկտը չէր լինի ԱԽ քարտուղար, այլ Արշավիր Ղարամյանը կլիներ... ավաղ դասեր այդպես էլ չենք քաղել, որի համար դեռ պատասխան ենք տալու ու տալու ենք շատ դաժան, անցած տարվա պատերազմը ապագա պատժի դիմաց, պարզապես աննկարագրելի է լինելու...

Ապրիլյան քառօրյայի մասնակից Հրանտ Սարկիսով

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր