ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար          Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա       Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար    

02 ապր 2021 16:35

Ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները համարում ենք պետության ներքին գործ. ՌԴ փոխարտգործնախարար

Մենք հանրապետության ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները համարում ենք որպես ինքնիշխան պետության ներքին գործ: Այս մասին «Новое время» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն` մեկնաբանելով Հայաստանում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակն ու կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

«Իհարկե, մենք չենք կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում մեր բարեկամ երկրում: Մենք կոչ ենք անում հանրապետության բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել զսպվածություն, որոնել ողջամիտ փոխզիջումներ`ի շահ հայ հասարակության համախմբման: Մենք հույս ենք հայտնում, որ նախընտրական շրջանում ամեն ինչ կանցնի խաղաղ, սահմանադրության շրջանակում և կծառայի որպես ելակետ Հայաստանում երկարաժամկետ կայունության հասնելու համար»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Ռուդենկոն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները, որոնք ավանդաբար հիմնված են եղբայրական բարեկամության և փոխվստահության վրա, զարգանում են դինամիկ՝ անկախ արտաքին և ներքին իրավիճակից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր