Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 14-ի համար       Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ    

06 ապր 2021 17:17

Հունաստանը խնդրել է Լիբիայի նոր կառավարությանը՝ չեղարկել Թուրքիայի հետ կնքված ծովային համաձայնագիրը

Հունաստանը հարցում է ուղարկել Լիբիայի նոր կառավարությանը՝ ծովային սահմանների գծանշման մասին Թուրքիայի հետ համաձայնագրից հետ կանգնելու խնդրանքով:

Թեև Լիբիայի նոր վարչապետ Աբդել Համիդ ալ Դբեյբան Թուրքիային անվանել է իր «դաշնակից» և Թուրքիայի հետ ծովային համաձայնագիրը համարել «շատ կարևոր երկու երկրների համար», Հունաստանի ղեկավարությունը փորձում է բանակցել Լիբիայի հետ, որ չեղյալ հայտարարվի Թուրքիայի հետ պայմանագիրը:

Հիշեցնենք, որ Լիբիայի տարածքում կան թուրքական ռազմաբազաներ, և թուրք հրահանգիչները վերապատրաստում են լիբիական բանակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր