Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

09 ապր 2021 15:12

Տեսանյութ.Թուրքիայի հետ պետք է խոսել ,խոսելն ավելի լավ է, քան կրակելը,եթե չխոսենք, մեր փոխարեն ուրիշը կխոսի

Թուրքիայի հետ պիտի խոսենք, եթե մենք չխոսենք, մեր փոխարեն ուրիշը կխոսի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարծիքի է այն մոտեցման հետ, գուցե հիմա է ճիշտ ժամանակը, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի։


«Թուրքիայի հետ պետք է խոսել։ Առաջին պատերազմի ընթացքում էլ Թուրքիան խոսում էր  Հայաստանի իշխանությունների հետ։ Նույնիսկ Տեր–Պետրոսյանը գնաց Օզալի թաղմանը, ես լինելով Մեղրիի պարետ, խոսում էի Նախիջեւանի ներքին գործերի նախարարի հետ, պատերազմում էինք եւ խոսում։ Բա պիտի խոսենք, բա ում հետ խոսենք, Թուրքիայի հետ պիտի խոսենք, եթե մենք չխոսենք, մեր փոխարեն ուրիշը կխոսի։ Ինչ–որ պահերի խոսակցություն եղել է, նույնիսկ Սերժ Սարգսյանը ֆուտբոլ էր խաղում, դա էլ է  նորմալ, պետք է խոսել, խոսելն ավելի լավ է, քան կրակելը»,– ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։




Նշենք, որ մարտի 27–ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիային համարում է թշնամի պետություն,  ԱԽ քարտուղարն ասել էր, որ «եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ  պետք է լինեն եւ իրենք այդ ուղղությամբ աշխատում են»։


Հաջորդ օրը Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր.


«Կարծում եմ՝ մենք տարածաշրջանի նկատմամբ մեր հայացքները պետք է փոխենք։ Մենք պետք է դրա մասին մտածենք։ Այո, ասված է, եւ մենք գիտենք, որ տարածաշրջանում ունենք թշնամիներ, բայց եկեք արձանագրենք՝ ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան էլ մեզ են համարում թշնամի։ Ինչքան մեզ շատ են համարում թշնամի, մենք այդքան ավելի շատ ենք թշնամի համարում»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր