Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ          Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 17-ի համար    

10 ապր 2021 11:55

Տեսանյութ.Քոչարյանը եւ Փաշինյանը նույն խաղն են խաղում. թիրախում Մեղրին է.խաղը տեսանելի կլինի շուտով

Ռոբերտ Քոչարյանը խաղում է Նիկոլ Փաշինյանի խաղը, նրանք երկուսն էլ նույն խաղն են խաղում։ Ավելին, ոչ միայն այդ երկուսը, նրանք չորսն էլ, ՀՀ նախկին բոլոր ղեկավարները նույն խաղն են խաղում, և կատարում են նույն առաջադրանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Արցախի հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը, հավելելով, որ հիմնական թիրախը Մեղրին է։


Ըստ նրա՝ խաղը տեսանելի կլինի շուտով, քանզի դրա մեկնարկն արդեն տված է։


«Ես երկու շաբաթ առաջ եմ եղել Մեղրիում, Նախիջևանի կողմից սահմանն արդեն բացում են, լայնացնում են սահմանը երկաթգծի և տրանսպորտի համար, որպեսզի կառուցեն այդ միջանցքը, որը շատ վտանգավոր է։ Հայաստանը հայտնվելու է պարկի մեջ, իսկ այդ հարցը դեռ Քոչարյանի օրոք արծարծված հարց է»,- հայտարարել է Պավլիկ Մանուկյանը։


Նրա խոսքով՝ առանց գերիների դատարկ ինքնաթիռի ժամանումը դեռ առաջին ծիծեռնակներն են, առաջիկայում ավելի տխուր բաների ենք ականատես լինելու, մենք ազգովի գերի ենք դարձել էս պատուհասի ձեռքը։


Մանրամասները՝ տեսանյութում։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր