«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել          Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը       Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ    

10 ապր 2021 12:13

Գերիներին պետքա գցել ռուսների ջեբը․ռուսները լրիվ իրենց առել անցել են․ Դեժավյու

Գերիներին պետքա գցել ռուսների ջեբը․ Անդրանիկ Քոչարյան․ Դեժավյու

Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․

Վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցից հետո իշխանականները մեծ հույս են ունեցել, որ Փաշինյանը գոնե մեկ կոնկրետ ձեռքբերումով կվերադառնա Պուտինի հետ հանդիպումից հետո։ Նրանց հույսն է եղել, որ Նիկոլը կա՛մ պատվաստանյութի խմբաքանակի համար կպայմանավորվի, կա՛մ մեծ գումարային վարկ, գազի գին, կա՛մ գոնե որոշ քանակի գերիների մասով կպայմանավորվի, որն էլ կկարողանան ընտրություններին ընդառաջ որպես լուրջ հաջողություն ներկայացնել ընտրազանգվածին։

Երբ Փաշինյանը վերադարձել է, ըստ էության դատարկ ձեռքով, ժողովներից մեկի ժամանակ «փրփրել է» Անդրանիկ Քոչարյանը, թե՝ «ռուսները լրիվ իրենց առել անցել են, Քոչարյանին են աջակցում, ակնհայտ», ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Հետո, քննարկման ավարտին, առաջարկություն է արել, թե «եթե այդպես է, պետք է, գերիների հարցը գցել ռուսների ջեբը»։ Այդ խոսակցությունից է հենց սկսվել երեկվա, իբր՝ Մուրադովը ինքնաթիռով գերիներ է բերում, հետո թե, խաբեց, ասել էր բերում է, չբերեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր