Տեսանյութ.Պատրաստվում ենք գժին տանել գժանոց.Նա ստախոս հիվանդ է
Չեմ կարող հիվանդ մարդուն մեկնաբանել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարություններին։
Հիշեցնենք, որ վարչապետն ԱԺ-ում հայտարարել էր՝ իր կողմից մարտակոչը դադարեցնելու հայտարարությունն անհեթեթ է. «Այդ հայտարարությունն անհեթեթ է, և այդ հայտարարության հեղինակը մեծ պրոբլեմ ունի։ Նա բարձրաստիճան զինվորական լինելով՝ փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես կայացրեցի որոշում, որի արդյունքում այդ շրջանը մինչ օրս մեր ԶՈՒ տրամադրության տակ է»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Մովսես Հակոբյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասաց, որ նա ,«ստախոս հիվանդ» է։
Դիտարկմանը, որ Փաշինյանի խոսքով ինքը փորձել է 7-րդ պաշտպանական շրջանը հանձնել, Մովսես Հակոբյանն ասաց. «Սուտ է։ Նա ինչ ասում է, սուտ է ասում։ Ինքը հիվանդ մարդ է»։
Հարցին՝ արդյոք վարչապետն այդ ընթացքում 7-րդ պաշտպանական շրջանի հետ կապված որոշում կայացրե՞լ է, Մովսես Հակոբյանն ասաց. «Նա այդպիսի ունակություն չունի։ Ես տեղյակ չեմ»։