Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

15 ապր 2021 11:29

Լսիր, փոխանցիր հայերին, նրանց հետ լավ հարաբերությունների մեջ ես, ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև բարձրացնել Հայաստանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի վաղ առաջարկել էր վերականգնել Ղարաբաղը եւ «բարձրացնել Հայաստանը», եթե պաշտոնական Երեւանը համաձայնի խաղաղ կարգավորել հակամարտությունը, հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի միջոցով, նրա խոսքով, համապատասխան առաջարկը փոխանցվել է:

Լուկաշենկոն ապրիլի 13-14 - ին աշխատանքային այցով եղել է Բաքվում, որտեղ բանակցություններ է վարել Ալիեւի հետ: Հանդիպման արդյունքում երկու նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին, տեսահատվածը չորեքշաբթի ցուցադրել է «Բելառուս 1» պետական հեռուստաալիքը:

«Ես, իհարկե, երբ չլինեմ նախագահ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, թե Իլհամ Հեյդարովիչը ինչեր է առաջարկել հայ ժողովրդին եւ Հայաստանի ղեկավարներին այդ հակամարտությունը կարգավորելու համար (Լեռնային Ղարաբաղում)։ Առաջարկներից մեկը, երբ նա ինձ ասաց. «Լսիր, փոխանցիր հայերին, դու նրանց հետ լավ հարաբերությունների մեջ ես, ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև բարձրացնել Հայաստանը Ես չեմ բարձրաձայնում անգամ այն գումարը, որը ես միանգամից պատրաստ եմ վճարել: Փոխանցիր նրանց, որպեսզի խաղաղ կարգավորեն այս հարցը», - պատմել Է Լուկաշենկոն՝ Ալիևի հետ իր զրույցի մասին, որը կայացել էր Ավելի վաղ։

Ինչպես ճշտել Է Բելառուսի ղեկավարը, այդ զրույցի պահին նավթի արժեքը գերազանցել է բարելի դիմաց 100 դոլարը:

«Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակավ դա ասում։ Բայց նախկին հայկական ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից», — հավելել է Լուկաշենկոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր