Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

15 ապր 2021 14:27

Հրամանը չկատարողը Սեյրան Օհանյանի տղան է եղել, իսկ տվողը՝ Օնիկ Գասպարյա՞նը

Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ընդդիմադիր գործչի որդու մասին, ում պատճառով իբր տապալվել է Լելեթեփեի օպերացիան, նկատի ունի Սեյրան Օհանյանի որդուն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը:

«Նա պարզ իշմար է տալիս, որ հաշվեհարդար է տեսնելու բոլորի հետ, ովքեր համարձակվել են իր մասին ինչ-որ բան ասել: Խոսելու համար այդ ոչխարը…»,-ասաց նա:

«Ասում են իբր Սեյրանի որդին հրաման չի կատարել: Դուք գիտեք, թե ինչէ տեղի ունենում պատերազմի ժամանակ հրաման չկատարողի հետ: Ասեք, թե ով է հրաման տվել, որ Սեյրան Օհանյանի որդին չի կատարել: Եթե նախօրոք մշակված օպերացիա է եղել, անպայման օպերացիան իրականացնող ընդհանուր ղեկավարը տարբեր ստորաբաժանումների հետ կապված հստակ հրահանգներ է տալիս:

Ով է հրամանը տվել, չկատարելու դեպքում ինչու անմիջապես նրան չեն ձերբակալել ու նրա փոխարեն օրինակ տեղակալին նշանակել այդ մարտական միավորի հրաման: Կամ ինչու հենց ինքը չի ստանձնել այդ տեղամասի հրամանատարությունը:

Որևէ մեկը չի քննել՝ արդյո՞ք Սեյրան Օհանյանի որդուն հրաման եղել է, թե՝ ոչ: Ասում է, որ հայրն է զանգել: Տեսնեք քանի հոգու վրա է գործեր տալիս, որ հետո ցույց տան, որ պատերազմը տանուլ են տվել:

Ուզում են ցույց տան, որ Սյամոն ու իր կնիկը չեն քննարկել, պարտադրել են անել, ունեցել ենք 1300 զոհ, կորցրել ենք 24 տանկ, դրանից հետո ողնաշարը կոտրվել է բանակի: Ասում է, որ հրամանը չկատարողը Սեյրան Օհանյանի տղան է եղել, իսկ տվողը՝ Օնիկ Գասպարյանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր