Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

16 ապր 2021 17:21

Խրամատում քնած հայ զինվորի նկարն արժանացել է World Press Photo-ի հեղինակավոր մրցանակի

Հայաստանցի լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի՝ պատերազմի օրերին հեղինակած այս հանրահայտ լուսանկարը «World Press Photo» միջազգային մրցանակաբաշխության «Ժամանակակից խնդիրներ» անվանակարգում 3-րդ մրցանակն է շահել, տեղեկանում ենք մրցանակաբաշխության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Լուսանկարն արվել է 2020 թ. հոկտեմբերի 30-ին, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի դիրքերում:

«Այս լուսանկարն ինձ գերել է առաջին իսկ օրից: Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ լուսանկարներ ու նման աշխատանքներ էին ստացվում այդ օրերին, բայց դրանք հիմնականում հակամարտությունը, վիշտն ու կորուստներն էին արտացոլում: Այս լուսանկարում ընդհանուր կարիքի առկայությունը շատ պարզ դրվագի տեսքով խորապես ու շատ գեղեցիկ ձևով է ֆիքսել: Այս լուսանկարում տարբերվող հայացքով է ներկայացված հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքի վրա»,-ասել է մրցանակաբաշխության ժյուրիի անդամ և «National Geographic»-ի լուսանկարների բաժին փոխտնօրեն Քեթի Մորանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր