Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

16 ապր 2021 14:28

Զատիկին ձվի շուկայում եղած խնդիրները պայմանավորված չեն միայն Լարսով. «Արաքս թռչնաֆաբրիկայի» բաց նամակը՝ Փաշինյանին

«Արաքս թռչնաֆաբրիկան» բաց նամակով դիմել է ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ անդրադարձել է Զատիկի տոնի օրերին ձվի դեֆիցիտի խնդրին:


Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակը. «Մեծարգո պարոն Վարչապետ


2021թ. ապրիլի 14-ին ՀՀ ազգային ժողովի ամբիոնից՝ ձվի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ Ձեր կողմից հնչեցված հայտարարության կապակցությամբ, այն է՝ «տնտեսվարողները պլանավորում են, որ սեզոնին ներքին առաջարկը չի հերիքելու, և ձու պետք է ներկրեն, և ճանապարհին սովորականի նման իրենց պլանավորած ձուն ներկրում էին (…) երեկ ինձ ներկայացրեցին, որ այդ ձուն, որ նախատեսված էր Զատիկին ներկրել Հայաստան, ներկրվել է Զատիկից հետո, Զատիկից երկու-երեք օր հետո», «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերությունը հայտնում է իր խորը մտահոգությունը, քանի որ համապատասխան գերատեսչությունների կողմից Ձեզ ներկայացվել է փաստերը խեղաթյուրող տեղեկատվություն։

Մասնավորապես՝


1. դեռևս Զատիկից շատ առաջ՝ 2021թ. փետրվարի 12-ին, Ընկերությունը դիմել է պետական մարմիններին հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար՝ կանխատեսելով, որ 2020թ. անբարեխիղճ մրցակցության հետևանքով ոլոտում առաջացած խնդիրները հանգեցնելու են շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի:


2. Միաժամանակ 2021թ. փետրվարի 22-ին ՀՀ թռչնաբույծների միությունը՝ ոլորտի որոշ տնտեսվարողների հետ համատեղ գրությամբ, դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին, որով հայտնել են Հայաստանի Հանրապետության շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի և դրա ներմուծման անհրաժեշտության բացակայության մասին՝ վստահեցնելով, որ շուկայում արտադրանքն ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը:


3. Այնուհետև 2021թ. մարտի 1-ին Ընկերությունը կրկին անգամ դիմել է հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար: 2021թ. մարտի 3-ին վերը ներկայացված երկու թույլտվությունների մասով ստացվել է մերժում:


4. Այնուամենայնիվ Ընկերությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետություն հավի սննդային ձվի ներմուծման գործընթաց, որը, պայմանավորված ավտոճանապարհների անցանելիության հետ կապված խնդիրներով, Հայաստանի Հանրապետություն է հասել և շուկա է մտել միայն 2021թ. ապրիլի երկրորդ տասնօրյակում, սակայն, պետք է արձանագրենք, որ հավի սննդային ձվի ներմուծված քանակությունը հեռու էր ծածկելու շուկայի դեֆիցիտը:


Մեծարգո պարոն Վարչապետ


Վերոգրյալ փաստերը վկայում են այն մասին, որ Զատիկին ձվի շուկայում առաջացած խնդիները պայմանավորված չեն միայն Լարսի անցակետում առաջացած խոչընդոտներով, ինչպես Ձեզ ներկայացվել է մի շարք պետական մարմիննների կողմից։


Ընդհակառակը՝ հավի սննդային ձվի շուկայում խնդիրները նոր չեն, և գալիս են դեռևս 2019թ-ից: Ընկերությունը մտահոգ լինելով ոլորտում առկա խնդիրների կարգավորմամբ, բազմաթիվ անգամներ հանդիպումներ է ունեցել ոլորտը կարգավորող պետական մարմինների հետ, ինչպես նաև գրավոր դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ որպես կապող օղակ՝ քննարկելու և լուծումներ տալու ոլորտում առկա խնդիրներին, սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից այդպես էլ հարցին ընթացք չի տրվել:


Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործողությունները միտված են ոչ թե ոլորտում առկա մրցակցային խնդիրների կանխարգելմանը, այլ միայն առաջացած խնդիրների արձանագրմանը և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հաճախ ոչ օբյեկտիվ պատասխանատվության միջոցների կիրառմանը, ինչն էլ հանգեցնում է առաջացած խնդիրների խորացմանն ու ոլորտի շարունակական քայքայմանը:


Ակնկալում ենք Ձեր գործուն աջակցությունը և հանձնարարականը համապատասխան գերատեսչություններին՝ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հրատապ քննարկումների շարք սկսելու և լուծումներ տալու հարցում:


Հ.Գ. Ձեր ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքին, որ հետպատերազմյան ծանր իրավիճակում կանգնած լինելով հայոց բանակի կողքին՝ առաջնագծում զինվորների արժանապատիվ ծառայության կազմակերպման նպատակով կառուցվել է շարժական կացարան, որը պետք է կրեր շարունակական բնույթ: Կացարանը 2021թ. փետրվարի 17-ին մեր ուժերով տեղափոխվել է համապատասխան վայր, սակայն մինչ օրս ինչ-ինչ պատճառներով չի հանձնվել շահագործման: Այս հարցում ևս ակնկալում ենք Ձեր աջակցությունը:


ՀՀ թռչնաբույծների միության և ոլորտի որոշ տնտեսվարողների հետ համատեղ գրությունը, տեղադրում ենք մեկնաբանությունում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր